Սիրուհու «գաղտնիքը»
PHOTOՎերջին շրջանում հոգեբանները ուսումնասիրություն են իրականացրել մեր ժամանակներում ամենախնդրահարույց խնդրի շուրջ: Հոգեբանները պնդում են, որ տղամարդկանց՝ ամուսնական կյանքում հավատարիմ չլինելու հարցում մասնակիորեն մեղավոր են նաև կանայք, ովքեր իրենց երկրորդ կեսին բավականին ժամանակ չեն տրամադրում:
Սեքսոլոգները պնդում են, որ «սիրուհի խաղալը» կարող է օգնել խուսափել դավաճանությունից: Դժվար է մշտապես ուշադրության արժանացնել այն մարդուն, ում հետ մի տանիքի տակ ես ապրում: Այդ պատճառով էլ կինն ամուսնուն սիրուհու աչքերով պետք է նայի:
Մասնագետները պնդում են, որ տղամարդիկ շատ շուտ են ընկալում սեռական ազդակները: Սխալվում են այն կանայք, ովքեր կարծում են, որ տղամարդու մոտ սեռական ցանկություն կարող է առաջացնել միայն մերկ կինը:
Տղամարդու «անօգնական վիճակից» կարող է օգտվել ցանկացած կին: Շատ տղամարդիկ ամաչում են անծանոթուհիների հետ սեռական կապի մեջ մտնել: Այսինքն՝ սիրուհին դեռևս պետք է ջանքեր գործադրի: Իսկ կանանց պետք չէ նման արգելքներ հաղթահարել, բավական է միայն տիրապետել գայթակղության արվեստին:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: