Ֆիլիպինների բանակին հաջողվել է հետ մղել նավի գրավումը
INTERNATIONAL NEWSՖիլիպինների բանակը հայտնել է, որ հաջողությամբ հետ է մղել երկրի հարավում՝ Սուլու ծովի ջրատարածքում բեռնանավի գրավման փորձը, փոխանցում է «Սինհուան»:
Հաղորդվում է, որ 21 նավաստիով բեռնանավը բանակին աղետի ազդանշան է ուղարկել՝ հայտնելով, որ գրոհայինները երեք մոտորանավակներով հետապնդում են եւ փորձում հարձակվել: Աջակցելու համար բանակը պարեկային նավ է ուղարկել եւ ռազմական երկու ուղղաթիռ:
Նավի կապիտանը հայտարարել է, որ գրահայինները դեպքի վայրն անմիջապես լքել են, երբ նկատել են ռազմանավը եւ ուղղաթիռները: Զինվորականների ուղեկցությամբ բեռնանավը բարեհաջող նշանակման վայր է ժամանել:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



