Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


Նարեկը այս երգի հետ կապված որևէ իրավունք չունի. Քրիստինե Պեպելյանը բացում է փակագծերը

PHOTO

Life.panorama.am-ը գրում է.

Երգչուհի Քրիստինե Պեպելյանը վերջերս ներկայացրեց իր նոր՝ «Հավատա» տեսահոլովակը, որը կարճ ժամանակ անց արժանացավ դրական արձագանքների: Երգչուհին իր հարցազրույցներում բազմիցս է նշել, որ երգի հեղինակը՝ Ժակլին Թադեւոսյանը, այս երգը դեռ 14 տարեկանում գրելով, ցանկություն է ունեցել, որպեսզի հենց Քրիստինե Պեպելյանն այն կատարի, որն էլ իրականացել է տարիներ անց:

Սակայն, երեկ անակնկալ կերպով համացանցում հայտնվեց մի հրապարակում, ըստ որի իրականում երգը գրված է եղել երգիչ Նարեկ Մակարյանի համար, եւ վերջինս երկու տարի առաջ երգել է այն: Հրապարակման մեջ նշվում է նաեւ, թե տեսահոլովակում երգչուհու ներկայությամբ կադրերի բացակայությունը խոսում է հենց այդ մասին, որ այս նախագիծը նրանը չէ: Ավելին՝ նյութում Քրիստինե Պեպելյանին անձնավորված մեղադրանքներ են հնչել՝ երգի հեղինակային իրավունքը գողանալու եւ կեղծելու համար:

Life.panorama.am-ը, թեմայի շրջանակում պարզաբանում ստանալու նպատակով, կապ հաստատեց Քրիստինե Պեպելյանի հետ, ով զրույցի սկզբում նախ անդրադարձավ նյութի հեղինակին, ապա նաեւ՝ երգի պատմությանը:

«Նախ հատուկ շեշտեմ, որ լուրջ չեմ վերաբերվում այն հրապարակումներին, հոդվածներին, որի ներքո չկա ստորագրություն՝ անուն-ազգանուն: Նման պարագայում բացակայում է  պրոֆեսիոնալիզմը: Եթե հնչում են մեղադրանքներ, ապա լավ կլինի, որ հոդվածագիրը ներկայանա,  որպեսզի ինքս էլ հասկանամ, թե ում հետ գործ ունեմ: Մեղադրել ինձ մի բանի մեջ ու կասկածի տակ դնել իմ խոսքը եւ դա անել օդի մեջ, իմ կողմից լուրջ համարվել չի կարող, առավել եւս, որ ես վաղուց այն տարիքում չեմ, որպեսզի որեւէ բան հորինեմ: 20 տարի բեմական գործունեությունից ու հրաշալի երգացանկ ունենալուց հետո պարզապես աբսուրդ է մտածել որեւէ մեկի երգը վերցնելու մասին, առավել եւս դրանով կամ ինչ-որ մեկով ինքնահաստատվելու խնդիր ես բնավ չունեմ: Ես խորհուրդ կտամ հոդվածագրին, երբ իրեն թույլ է տալիս պրոֆեսիոնալ դիտարկումներ անել, առավել եւս իմ անվան հետ կապել «գողանալ» բառը, ավելի զգույշ լինել: Նաեւ խորհուրդ եմ տալիս նրան այսուհետ ստորագրել իր նյութի ներքո, եթե իրեն համարում է պրոֆեսիոնալ ու իր տված ինֆորմացիան կասկածի տակ չի դնում»,- շեշտեց Քրիստինե Պեպելյանն, ապա անդրադարձավ «Հավատա» երգի նախապատմությանն ու խոսեց այս երգի հետ Նարեկ Մակարյանի կապի մասին.

«Ժակլին Թադեւոսյանը այս երգը հատուկ ինձ համար գրել է 14 տարեկանում ու շատ է ցանկացել, որ հենց ես այն կատարեմ: Նա դիմել է իր քեռիին, ով աշխատել է «ՍՕՍ մանկական գյուղում», խնդրել է, որպեսզի երգն ինձ փոխանցի, բայց քանի որ նա փոքր է եղել, նրան առանձնապես լուրջ չեն վերաբերվել ու երգը չի հասել ինձ: Տարիներ անց ստացվել է այնպես, որ երգը առաջարկվել է երգիչ Նարեկ Մակարյանին, որի հետ այդ ընթացքում աշխատել է մոսկվաբնակ պրոդյուսեր Սոֆյա Գուլյանը: Այդ ժամանակ Սոֆյան իր միջոցներով գնել է երգը, ապա իրականացրել է գործիքավորումը եւ այն Նարեկի համար որպես նախագիծ է փորձել իրականցնել: Սակայն, որոշ ժամանակ հետո, երբ Սոֆյան եւ Նարեկը դադարեցրել են իրենց համատեղ աշխատանքը, «Հավատա» երգը, որի տեսահոլովակի համար որոշ կադրեր նկարված են եղել, մնացել է Սոֆյայի մոտ, քանի որ դա աշխարհում ընդունված կանոն է. պրոդյուսերի եւ արտիստի հարաբերությունները խզվելու դեպքում մի շարք երգերի իրավունքները պատկանում են տվյալ նախագծերն իրականացնող պրոդյուսերին: Այս պարագայում էլ, Նարեկը որեւէ իրավունք չունի այս երգի հետ կապված, քանի որ որեւէ ծախս նա պարզապես չի արել, որպեսզի իրականանա այդ նախագիծը: Ավելին՝ իրենց շփումը դադարեցնելուց հետո Սոֆյան առաջարկել է Նարեկին գնել այդ երգի իրավունքները, որից երգիչը հրաժարվել է, եւ հետեւաբար այդ նախագիծը շարունակել է մնալ պրոդյուսերի սեփականությունը: Արդեն երկար ժամանակ անց Սոֆյան առաջարկեց ինձ կատարել այս երգը, հեղինակն էլ շատ ուրախ էր՝ ասելով, որ վերջապես տարիներ անց ամեն ինչ ընկավ իր տեղն ու երգն ինձ հասավ»,- նշեց Քրիստինեն ու նկատեց, որ պահպանելով քաղաքավարության կանոնները՝ այս նախագիծն իրականացնելուց առաջ կապ է հաստատել Նարեկի հետ.

«Թեեւ ինքս էլ հասկանում էի, որ Նարեկն այլեւ ոչ մի կապ չունի այդ նախագծի հետ, բայց ճիշտ համարեցի կապ հաստատել նրա հետ: Նրան տեղյակ պահեցի, որ ես եմ նախագիծը վերցնում, իսկ Նարեկն էլ հայտնեց, որ ուրախ է այդ փաստի համար եւ ինքը որեւէ կապ չունի այդ երգի հետ»:

Ինչ վերաբերվում է տեսահոլովակում իր բացակայությանը՝ Քրիստինեն նկատեց.

«Կարծում եմ՝ բոլորին էլ հասկանալի է, որ եթե ես ցանկանայի, հաստատ ինչ-որ կադրերում կնկարահանվեի: Սակայն ինքս դա չցանկացա, քանի որ մեր թիմը սյուժետային գծերը այլ կերպ էր պատկերացնում: Մտածել, որ ես չկամ տեսահոլովակում, հետեւաբար այն իմը չէ, ուղղակի աբսուրդի ժանրից է: Նարեկի հետ համագործակցության ընթացքում որոշ կադրեր նկարված են եղել, բայց ընդհանուր տեսահոլովակը նկարահանվել է իմ հետ աշխատանքի ընթացքում»:

Քրիստինե Պեպլյանը չի բացառում, որ տարածված հոդվածը Նարեկ Մակարյանի ցանկությամբ է գրվել.

«Ինչ խոսք, չեմ կարող միանշանակ ասել ու անտեղի մեղադրանքներ հչեցնել, որ սա Նարեկի պատվերն էր, սակայն այն, որ հոդվածագիրն իր անունը չէր նշել, թույլ է տալիս նաեւ նման կասկածներ ունենալ ու մտածել, որ սա լուրջ նյութ չէ, փոխարենը՝ ինչ-որ մեկի համար սովորական ինտրիգ: Իսկ ես ինտրիգների կարիք չունեմ,  վաղուց ունեմ հրաշալի երգացանկ, որոնք մարդիկ սիրում են:  Շատ լավ եմ հասկանում, որ այս նախագիծն իմ կողմից ներկայացնելուց հետո Նարեկի  համար գուցե շահավետ են նման նյութերը, եւ եթե դա որեւէ կերպ կարող է նպաստել, որպեսզի ինքը հարցազրույցներ տա եւ խոսակցությունների կենտորնում հայտնվի, եթե այս իրավիճակները եւ հատկապես իր անունն իմ անունի հետ կապելը օգնում են Նարեկին, ապա ուրախ եմ, որ կարող եմ օգնել նրան: Սակայն չեմ կարծում, որ սա ճիշտ տարբերակ է: Ինչքանով հետեւել եմ՝ բավականին երկար ժամանակ է՝ Նարեկը ոչ մի աշխատանքով աչքի չի ընկել, թեեւ նա ինձ համար շարունակում է մնալ որպես տաղանդավոր երգիչ: Նարեկին շատ հաջողություններ եմ մաղթում ու կցանկանայի, որպեսզի նա իր երգերով հանրության ուշադրության կենտրոնում լիներ, այլ ոչ թե էս տեսակ էժանագին հոդվածներով փորձեր ասպարեզում հայտնվել»,- նշեց երգչուհին:

Զրույցի վերջում Քրիստինե Պեպելյանը ընդգծեց.

«Նարեկը այս երգի հետ կապված որեւէ հեղինակային իրավունք չունի: Երգի հեղինակային իրավունքը պատկանում է հեղինակին՝ Ժակլին Թադեւոսյանին, կատարման իրավունքը իմն է, նախագծի տերը պրոդյուսեր Սոֆիա Գուլյանն է»:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan