Yerevan, 04.April.2026,
00
:
00
BREAKING


Նոր ավիաընկերությունների մուտքը թեև ուրախալի է, սակայն չի բացառվում, որ նրանք էլ կանգնեն փաստի առաջ. «Փաստ»

SOCIETY

«Ավիացիաների ազգային միավորում» հասարակական կազմակերպության նախագահ, Հանրային խորհրդի օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ, ՍՍՀՄ վաստակավոր օդաչու Դմիտրի Ադբաշյանի կարծիքով՝ բավականին ուրախալի է, որ ոչ միայն նոր ավիաընկերություններ են մուտք գործում հայկական շուկա, այլև նոր ավիաչվերթներ են բացվում: Նրան մտահոգող հարցն այն է, որ եթե կարելի է Գյումրու օդանավակայանում հարմարավետ պայմաններ ստեղծել թռիչքների և ավիաընկերությունների աշխատանքի համար, ապա ինչու նույնը հնարավոր չի կատարել Երևանում:

«Չէ՞ որ Երևանից ավելի հեշտ կլիներ զարգանալն ու տարածվելը ողջ աշխարհով, սակայն ավիացիայի ամենամեծ խնդիրը դա չէ: Ամենամեծ խնդիրը, որը թույլ չի տալիս, որ ավիացիայի ոլորտը զարգանա այն է, որ մենք դեռ Օդային օրենսգիրք չունենք: Այսինքն՝ ոլորտին վերաբերող իրավական դաշտը լավ մշակված չէ, ինչը կարող է լուրջ ազդել հայկական շուկա մուտք գործած բոլոր ավիաընկերությունների նորմալ աշխատանքի վրա»,– ասաց Դ. Ադբաշյանը:

Ոլորտի բացերը վերացնելու համար հայ մասնագետները 14 տարի առաջ Օդային օրենսգիրք են մշակել և ներկայացրել իշխանություններին, սակայն պարզվում է, որ մինչ օրս ոչ միայն օրենսգիրքը չի ընդունվել, այլև ոլորտի բացերն են գնալով խորացել:

«Մեզ ասում են, իբր թե ուսումնասիրում են մեր ներկայացրած օրենսգիրքը: Բայց այդպես էլ սայլը տեղից չի շարժվում: Եվ ստացվում է, որ թե՛ նախկին և թե՛ ներկայի ավիաընկերությունները, բոլորն էլ ռիսկային պայմաններում են աշխատում: Եվ կարող է ժամանակի ընթացքում նրանց առջև այնպիսի պայմաններ դրվեն, որոնք ոչ մի օրենքով չեն կանոնակարգվում և ընկերությունները կանգնեն փաստի առաջ»,– ասաց Դ. Ադբաշյանը:

Մասնագետի խոսքով՝ մեծ խնդիր է նաև, որ Հայաստանի ավիացիայի վարչությունը ինքնաթիռի սև արկղերի պարունակությունն ուսումնասիրելու և վերծանելու հնարավորություն նույնպես չունի: Եվ ոչ ընկերությունները, ոչ էլ ավիացիայի վարչությունը չի իմանում, թե ինչպես են օդաչուական կազմերն ու տեխնիկական սպասարկման անձնակազմերն աշխատում:

«Ոչ ոք չգիտի, թե այդ աշխատանքները բավարա՞ր են, թե՝ ոչ կամ ինչպես են իրականացվում թռիչքների սպասարկման աշխատանքները: Վարչությունը նույնիսկ չի կարող հաշվարկել և վերլուծել թռիչքների արդյունավետությունը, որոնք սև արկղերում հավաքվող տեղեկությունների ուսումնասիրության միջոցով է կատարվում: Մենք անպայման պետք է նման հնարավորություններ ունենանք, որը թույլ կտա բոլոր թռիչքների յուրաքանչյուր ժամը մեզ մոտ ուսումնասիրել և վերահսկողության տակ պահել»,– ասաց Դ. Ադբաշյանը:

Մեկ ուշագրավ բացահայտում ևս: Պարզվում է, որ չնայած Հայկական քաղավիացիայի գլխավոր վարչությունը պայմանագիր է ստորագրել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության հետ և պարտավորվել միջազգային օդային օրենսգրքի պահանջներին համապատասխան գործունեություն ծավալել: Այսինքն, պարտավորվել են զբաղվել ավիացիայի զարգացմամբ, արդյունավետության բարձրացմամբ և անվտանգության հարցերով, որի համար իրենք պատասխանատվություն են կրում, բայց այդ պայմանագիրը նույնպես պայման չի եղել, որ հայոց կառավարությունն օր առաջ ընդունի Օդային օրենսգիրքը: Դրա բացակայության պայմաններում ակնհայտ թերացումների, անգամ ավիավթարների դեպքում, հնարավոր չէ որևէ մեկին պատասխանատվության ենթարկել: Այսինքն՝ ստացվում է, որ Հայաստանը թեև Քաղավիացիայի վարչություն ունի, բայց այն ընդամենը ձևական կամ բուտաֆորիկ էֆեկտի համար է և իրականում որևէ լուրջ գործառույթ իրականացնել չի կարող:

Բացի այդ, Դ. Ադբաշյանի խոսքով, ողջ աշխարհում հասարակական կազմակերպությունները կարող են վերահսկել ավիաընկերությունների աշխատանքը, սակայն Հայաստանում այս հարցը կրկին բաց է:

«Մեզ մոտ կա նաև այն խնդիրը և որևէ հասարակական կազմակերպություն չի կարող ոլորտում մանրամասն ուսումնասիրություն կատարել և պարզել, թե ինչու են, օրինակ, օդի վարձը 10 հազար դրամ սահմանել և ոչ թե՝ 5 կամ 4 հազար, կամ ուր են գնում այդ օդի փողից հավաքված հսկայական գումարները և այլն: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները երկար տարիներ է հնարավոր չէ գտնել»,– ասաց Դ. Ադբաշյանը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe