ԱՄՆ-ը ԿՀՎ-ի շարքերում WikiLeaks-ի իրազեկիչների «որս» Է սկսել. CBS News
INTERNATIONAL NEWSՄիացյալ Նահանգների հատուկ ծառայությունները հետաքննում են Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) պատմության մեջ տեղեկատվության ամենախոշոր արտահոսքերից մեկը, որի ընթացքում հասարակայնությանը հայտնի են դարձել հազարավոր գերգաղտնի նյութեր՝ այն գործիքակազմի նկարագրությամբ, որն օգտագործվում Է սմարթֆոններ, խելացի հեռուստացույցներ եւ համակարգչային համակարգեր ներթափանցելու համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է CBS News-ը:
Աղբյուրների խոսքով՝ ԿՀՎ-ն եւ Հետաքննությունների համապետական բյուրոն (ՀՀԲ) փնտրում են այն ինսայդերին, որը պատասխանատու Է արտահոսքերի համար, որն, ինչպես ենթադրվում Է, կա՛մ ԿՀՎ-ի աշխատակից Է, կա՛մ մասնավոր կապալառուի ներկայացուցիչ, որը նյութեր մուտք գործելու հնարավորություն Է ունեցել:
Տեղեկատվության մեծ մասը գաղտինացված Էր եւ պահվում Էր չարտոնված մուտքից բարձր աստիճանի պաշտպանության բաժնում: Ըստ որում աղբյուրները պնդում են, որ նյութեր մուտքի հնարավորություն ունեին հարյուրավոր մարդիկ: Ստուգում են նրանց բոլորին:
Մարտի 7-ին WikiLeaks-ը ցանցում ԿՀՎ-ի ավելի քան 8,5 հազար գաղտնի նյութեր Է զետեղել հատուկ ծառայության կողմից կիրառվող հաքերական մեխանիզմների մասին:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



