Իրանում առնվազն 11 մարդ Է զոհվել ավտոբուսի վթարի հետեւանքով
INTERNATIONAL NEWS Իրանում առնվազն 11 մարդ Է զոհվել 30 ուղեւորների փոխադրող ավտոբուսի շրջվելու հետեւանքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով IRNA գործակալությանը:
«Յոթ մարդ զոհվել Է տեղում, եւս չորսը ստացած վնասվածքներից մահացել են հիվանդանոցում»,-հայտնել Է Սեբզեւար քաղաքի արտակարգ իրավիճակների կենտրոնի փոխղեկավար Հադի Աբաս Աբադին:
Գործակալության տվյալներով՝ ավտոբուսը Մեշհեդ քաղաքից մեկնել Էր Սպահան: Վթարի ստույգ պատճառն առայժմ պարզված չԷ, բայց նախնական տվյալները վկայում են, որ միջադեպը տեղի Է ունեցել այն բանից հետո, երբ ավտոբուսի առջեւից ընթացող բեռնատարն անսպասելիորեն մանյովր Է կատարել, ինչը հանգեցրել Է բախման, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



