ԱՄՆ Նախագահ Ջեյմս Մեդիսոն. «Հայաստան՝ երկիր, որտեղ Արարատն է կանգնած»
BLOGՍուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Իր էսեյներից մեկում (բնության օրենքների վերաբերյալ՝ 10 նոյեմբեր 1791թ․) ԱՄՆ հիմնադիր հայրերից մեկը, չորրորդ նախագահ Ջեյմս Մեդիսոնը, նկարագրելով բուսական աշխարհը, գրում է. «Տոուրնեֆորտը ֆրանսիացի կենսաբան) Արարատ լեռան վերին հատվածում հայտնաբերել է այնպիսի բույսեր, որոնք աճում են Լապլանդիայում, ավելի ցածր այնպիսիները, որոնք Շվեդիայում են աճում, առավել ցած Ֆրանսիայում, ապա Իտալիայում աճող բույսերն են, իսկ ստորոտի բույսերը աճում են Հայաստանում, երկիր, որտեղ Արարատ լեռն է կանգնած»։
Իհարկե, սա գիտական աշխատություն է, ունի բացառապես ակադեմիական նշանակություն՝ այն էլ ոչ քաղաքագիտական, այդուհանդերձ Մեդիսոնի այսքան օբյեկտիվ պատկերացումը մեր տարածաշրջանի մասին միայն ողջունելի է։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



