Ռուսաստանի Ժուռնալիստների միության քարտուղար Աշոտ Ջազոյանին արգելել են մտնել Ուկրաինա
INTERNATIONAL NEWS Ուկրաինայի Անվտանգության ծառայությունն արգելել Է ՌԴ-ի քաղաքացի, Ռուսաստանի Ժուռնալիստների միության քարտուղար Աշոտ Ջազոյանի մուտքը պետության տարածք՝ Ղրիմ կատարած՝ նրա ուղեւորությունների պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես հայտնել Է «Ուկրաինայի անկախ մեդիա-արհմիությունը», այս տեղեկատվությունն արհմիությունն ստացել Է Ուկրաինայի Անվտանգության ծառայության Ազգային պետականության պաշտպանության դեպարտամենտից իր հարցմանն ի պատասխան:
Ուկրանիայի Անվտանգության ծառայության հաղորդմամբ՝ «Ի շահ Ուկրաինայի ազգային անվտանգության Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Աշոտ Եղիշի Ջազոյանի նկատմամբ կայացվել Է որոշում երեք տարի ժամկետով Ուկրաինա նրա մուտքն արգելելու մասին», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



