Լևոն Մկրտչյանը չի բացառում ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության նոր հուշագրի անհրաժեշտությունը
SOCIETYՀայաստանի Հանրապետական կուսակցությունը և Հայ Յեղափոխական Դաշնակցությունը շարունակում են կոալիցիա կազմելու շուրջ բանակցությունները: «Ազգ-բանակ-2017» համաժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար, ՀՅԴ ԳՄ անդամ Լևոն Մկրտչյանը:
«Բանակցություններն ընթանում են: Մի փոքր համբերեք, ամեն ինչի մասին հստակ կխոսենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Մկրտչյանը՝ պատասխանելով հարցին՝ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն համագործակցության ի՞նչ ձևաչափ է քննարկվում:
Լևոն Մկրտչյանը չբացառեց նաև, որ ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության նոր հուշագրի անհրաժեշտություն կարող է լինել: Նա ընդգծեց, որ եթե նման որոշում կայացվի, այդ մասին հրապարակային կհայտարարվի:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



