Մեյն ընտրությունների կգնա ԵՄ-ի քաղաքացիների ազատ մուտքն ագելելու խոստումով. Daily Mail
INTERNATIONAL NEWSՄեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կառավարող Պահպանողական կուսակցության նախընտրական մանիֆեստում կամրագրի Միացյալ Թագավորության տարածք Եվրամիության երկրների քաղաքացիների ազատ մուտքը չեղարկելու խոստումը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail (DM) թերթը՝ վկայակոչելով կուսակցության աղբյուրներ:
Ինչպես սպասվում Է, նախընտրական մանիֆեստում պահպանողականները պարտավորություններ կստանձնեն դադարեցնելու ԵՄ-ի քաղաքացիների ազատ տեղաշարժման համաձայնագրի գործողությունը, ինչպես նաեւ հեռանալու միասնական շուկայից եւ դուրս գալու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասությունից, նշել Է հրատարակությունը:
Թերթի տեղեկատվությամբ՝ ամրագրելով նման պարտավորություններ, որոնցից կուսակցությունը հաղթանակի դեպքում չի կարողանա հրաժարվել, Մեյն «արգելափակում Է խոչընդոտները ԵՄ-ին երկրի անդամակցության պահպանման համոզված հետեւորդների կողմից», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



