Պետերբուրգում ահաբեկչության պատվիրատուն պարզված Է
SOCIETYԱպրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենում կատարված ահաբեկչական գործողության պատվիրատուն պարզված Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը:
«Պարզված Է»,-ասել Է նա լրագրողներին՝ չբացահայտելով մանրամասնությունները:
Ներկա պահին Պետերբուրգի մետրոյում ահաբեկչության գործով անցնում Է տասը ֆիգուրանտ, այդ թվում՝ Ազիմով եղբայրները: Նրանցից ավագը՝ Ակրամը, ապրիլի 19-ին ձերբակալվել Է Նոր Մոսկվայում եւ տեղափոխվել Հետաքննչական կոմիտե: Այժմ Մոսկվայի Բասմանյան դատարանում քննվում Է նրան ձերբակալելու միջնորդությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



