«Վիճակը ողբերգական է»․ վարչապետ
POLITICSԱյսօր՝ ապրիլի 20-ին, տեղի ունեցավ ՀՀ կառավարության հերթական նիստը։ Այն մեկնարկեց վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներով։
Հանձնարարվեց նաև ներկայացնել միասնական երթուղային ցանցի ստեղծման մասին առաջարկություն։
Վարչապետի հաջորդ հանձնարարականը վերաբերում է աղբահավաքության և սանիտարական մաքրմանը պատշաճ իրանակացմանը։ Կարապետյանը նշեց, որ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ աղբանոցները զբաղեցնում են 430 հա տարածք, դրանց պատշաճ հսկողությունը բացակայում է, մաքրման աշխատանքները կատարվում են թերի կերպով։
«Վիճակը ողբերգական է, կարծում եմ բոլորդ էլ նկատել եք: Անթույլատրելի վիճակ է»- ասաց նա։
Ըստ վարչապետի՝ ոլորտում նման վիճակի պատճառը մարզպետների, համայնքապետերի՝ իրենց աշխատանքում և պարտականությունների կատարման մեջ թերանալն է։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



