Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանում կրթական համակարգի հիմնական չափորոշիչ են դարձնում հայրենասիրական դաստիարակությունը

SOCIETY

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն արձանագրում է, որ Հայաստանում առկա է դպրոց-բանակ շատ ամուր կապ, հայրենասիրական կրթության քաղաքականությունն իրականացնող մի ամբողջ պրոֆեսիոնալ համակազմ: «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովի ընթացքում իր ելույթում ՀՀ կրթության և գիտության նախարարն ընդգծեց, որ այսօր հասել է պահը՝ խոսելու մյուս, շատ ավելի մեծ ու հավակնոտ փուլին ա նցնելու անհրաժեշտության մասին։ «Վստահ եմ, որ մենք մեր հետագա աշխատանքներում կկարողանանք մանրամասն քննարկել արդեն ոչ թե կատարվածն, այլ կփորձենք հասկանալ այն խոչընդոտները, որոնք մեզ այսօր թույլ չեն տալիս ամբողջական իրականացնել մեր ծրագիրը։ Ռազմագիտության ուսուցիչների և դպրոցների տնօրենների հետ մենք պետք է կարողանանք ոչ միայն գնահատել այսօրվա իրավիճակը, արժևորել ձեռքբերումները, այլև հասկանալ, թե ինչ նոր մեթոդոլոգիաներ են անհրաժեշտ այս նոր գաղափարախոսության համար, ինչ լուծումներ են հարկավոր, ինչպես անել, որ «Ռազմագիտությու ն» առարկան, հայրենասիրական դաստիարակությանն ուղղված մեր մյուս առարկայախմբերն իսկապես ծառայեն իրենց նպատակին, չդառնան ձևական»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:

Նախարարի խոսքով՝ տնօրեններն ու ուսուցիչները պետք է հասկանան, որ դպրոցն ունի առաքելություն, հատկապես Հայաստանի պայմաններում, երբ երկիրն այնքան փոքր է, որ այս երկրում չկա թիկունք և սահման հասկացությունը: «Մենք պարտավոր ենք մեր կրթական համակարգում դնել հիմնական չափորոշիչը՝ հայրենասիրական դաստիարակությունը»,- ասաց Լևոն Մկրտչյանը։

Նա կարևորեց վերջին 20 տարիները, երբ անկախ Հայաստանի կրթական համակարգը սկսեց կանգնել շատ կարեւոր մի հիմնահարցի առջեւ՝ ինչպիսի կրթություն ենք մենք ուզում Հայաստանի Հանրապետության համար, ի՞նչ տեսլական է դրվելու այդ համակարգի հիմքում և ի՞նչ ձեւաչափով է առաջ տարվելու մեր անկախ մտածողությունը նոր պայմաններում։ «Առաջին անգամ սկսեցին մտածել, որ ի վերջո այս նոր դպրոցին պակասում է հենց ռազմահայրենասիրական դաստիարակությունը։ 90-ականների վերջին և 2000-ականների սկզբին գաղափարախոսությունը դարձավ գործնական ծրագիր։ Մենք կարողացանք «Ազգ-բանա կ» գաղափարախոսության առաջին հիմքը դնել Հայաստանի կրթական համակարգում, փորձեցինք բացարձակ գաղափարական հենք չունեցող դպրոցական համակարգ ներարկել շատ կարևոր մի դրույթ, որով ամրագրվեց կրթական համակարգի գործունեության իմաստը»,- հիշեցրեց նախարարը:

Նրա համոզմամբ՝ Հայաստանի կրթական համակարգի հիմնական գործառույթն ու նպատակը հայ տեսակի շարունակականության ապահովումն է։ «Այդ տեսլականի ու գաղափարախոսության մեջ անկյունաքարային դարձավ հանրակրթական դպրոցում, այնուհետև՝ բարձրագույն ու միջին մասնագիտական կրթական համակարգում հայրենասիրական գաղափարախոսության ապահովումը»,- եզրափակեց նախարարը։

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe