Բրիտանական ոստիկանությանը թույլատրել են կրակել ահաբեկիչ վարորդների վրա
INTERNATIONAL NEWSԲրիտանական ոստիկանությունն այժմ կկարողանա կրակել այն վարորդների վրա, որոնք որոշել են ավտոմեքենան օգտագործել խաղաղ քաղաքացիներին վրաերթի ենթարկելու համար: Այդ մասին հայտարարել Է զինված ոստիկանական պարեկման գծով պետական ոստիկանության առաջատար փորձագետներից մեկը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Մինչ այդ բրիտանացի ոստիկաններին ասված Էր՝ չկրակել շարժվող փոխադրամիջոցների վարորդների վրա այն բանի պատճառով, որ դա կարող Է հավելյալ դժվարություններ ստեղծել, ասել Է գլխավոր խորհրդական Սայմոն Չեսթերմանը: Սակայն Լոնդոնում, Նիսում եւ Բեռլինում կատարված ահաբեկչական գործողություններից հետո, որոնց ընթացքում հարձակվողները ավտոմեքենան օգտագործել են անցորդներին վրաերթի ենթարկելու համար, որոշվել Է փոխել այդ գաղտնի կանոնը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



