Yerevan, 14.September.2026,
00
:
00
BREAKING


Ամեն մի թափթփուկ էսօր գալիս է էս գյուղ ու իր օրենքներն է թելադրում, ոնց որ ես էլ ստեղ իրենց երգի տակ պետք է պարեմ. Եղեգնավանի գյուղապետ

SOCIETY

Այսօր առաջադեմ պետություններում ու առհասարակ ժամանակակից աշխարհում խիստ նկատելի է սեփական երկրի քաղաքացու շահերի պաշտպանության, ինչպես նաեւ օրենքի առաջ հավասարության հարցը: Դնելով հավասար նժարի վրա բոլոր քաղաքացիներին, չտեսղծելով արհեստական խոչընդոտներ ու պատնեշներ՝ պետությունը հասնում է մի մակարդակի, երբ մարդն իր իրավունքները գործի է դնում ու սպառում հանուն իր հայրենիքի, դրա զարգացման ու առաջընթացի համար: Նշված վիճակը, ինչ խոսք, առավել քան ողջունելի է, սակայն շատ հաճախ այն մեզ համար երանելի, իսկ եթե ավելի անկեղծ՝ անգամ նախանձելի է:

Պարզվում է` 21-րդ դարում դեռ գոյություն ունեն մարդիկ, ինչպիսին օրինակ Արարատի մարզի Եղեգնավան գյուղի գյուղապետ Հովսեփ Ղազարյանն է, ովքեր տեղյակ չեն, որ քարեդարյան ժամանակներն ու կառավարման ստրկատիրական մոդելներն այլեւս մոդայիկ չեն: Նրանք անգամ տարրական պատկերացում չունեն ժամանակակից աշխարհի, ուր մնաց թե իր իսկ պարտականությունների ու դիմացիցնի իրավունքների մասին:

Ստորեւ ներկայացվող պատմությունը շատերին կհետաքրքրի: Նյութի հերոս գյուղապետը, ով բախտի բերմամբ կամ պատահմամբ ժամանակին հայտնվել է գյուղապետի՝ կարծես թե արդեն սեփականաշնորհած աթոռին, ինչպես հայտնի խոսքն է ասում՝ «օր ու արեւ չի տալիս» տեղի բնակիչներին: Սույն անձնավորությունն առաջնորդվում է իր կողմից լավ մշակված չգրված օրենքներով ու մեթոդներով, որոնք ձեւավորել է նեղ անձնական շահերի շուրջ:

Ինչպես պատմում է գյուղի բնակիչ Լենտրուշ Պետրոսյանը. «Գյուղի հողի մի մասը գտնվում է փշալարերից այն կողմ՝ սահմանին, ու որպեսզի մարդիկ կարողանան զբաղվել անասնապահությամբ կամ հողագործությամբ, պետք է հատուկ թույլտվություն՝ պռոպուսկ, ստանան գյուղապետից: Պռոպուսկն էլ իր հերթին գյուղացիները տանում ներկայացնում են ռուս սահմանապահներին, որպեսզի կարողանան անցնել ու զբաղվել աշխատանքով: Անձամբ ինձ ու մի քանի մարդկանց գյուղապետը պռոպուսկ չի տալիս, ուզում է մեզ ճնշած պահել: Մոտ 28 տարի ինքն է գյուղապետ ու ստեղի ժողովրդին միշտ վախի մթնոլորտում է պահում, մարդիկ ճնշված են զգում: Եթե ինքն ասեց, որ մածունը սեւ է, ուրեմն դա էդպես է: Եթե մեկը հակադարձի՝ գյուղապետը նեղություններ է տալիս, պռոպուսկ չի տալիս եւ այլն»-ասաց Լ. Պետրոսյանը հավելելով. «Ես անասնապահ եմ, ունեմ երեք երեխա, որից երկուսն ուսանող են, իսկ մեկը անչափահաս: Ապրուստիս միակ միջոցը անասնապահությունն է: Գյուղապետը ընտրություններից հետո իմ անունը ցանկից ջնջել է ու պռոպուսկ չի տալիս, որ գնամ հոտս արածացնեմ, ընտանիքս պահեմ: Ունեմ 20 եղջերավոր անասուն: Ինչ է գիտի, որ ԲՀԿ եմ ընտրել, ասում է, որ չի տալու պրոպուսկ, ում որ ընտրել ես, թող նա էլ տա: Անձամբ գյուղապետն ունի մոտ 1000 ոչխար, ունի նաեւ խոշոր եղջերավոր անասուններ, ինքն իր հոտն է այդտեղ արածացնում: Ոնց որ սա իր սեփականությունն է, մենք էլ՝ իր ստրուկները, էլ չի ասում, որ մենք այդ տարածքում կենդանիներին արածացնելու համար հարկ ենք վճարում» :

Պարզվում է՝ բռնապետ գյուղապետն այնաստիճան է ոգեւորված իր պաշտոնով, որ իրեն դիմելու դեպքում անգամ հրաժարվում է խոսել խնդրի շուրջ՝ առհամարհելով ու անտեսելով մարդկանց: Նա Լ. Պետրոսյանին անգամ հրահանգել է վերացնել ոչխարների հոտը ու չխփել սեփական բիզնեսին:

Բնակիչներից Արտաշես Ղուլասյանը եւս դժգոհում է, նա պնդում է, որ գյուղապետի կողմից իր նկատմամբ եւս խտրականություն է դրվում. « Հինգ տարի առաջ հայրս ու մայրս գնացել ԲՀԿ են ընտրել ու դրանից հետո գյուղապետը հետս թարսվել է: Ստեղ մի հեկտար հողի կռիվ է գնում: Ես էլ չգիտեմ՝ ինչ անեմ, հայրս անգամ ասել է՝ եթե էսպես պետք է լինի, ես ոտաբոբիկ գնամ անցնեմ սահմանը հասնեմ Ադրբեջան: Բա ինչ անենք, մեզ ստիպում են նման քայլի գնալ»:

Խնդրի շուրջ կապվեցինք նաեւ գյուղապետի հետ, ով, հերքելով բոլոր մեղադրանքները, նշեց. «Եթե մարդ հող չունի, ինչ անասնապահության մասին է խոսքը: Ինքը պետք է պայմանագիր կապի մեզ հետ, որ արոտավայր հատկացնենք »,-ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե ինչու է գյուղապետը խուսանավում գյուղաբնակների հետ հանդիպումներից, ասելով թե ում ընտրել ես թող նա էլ քեզ անցաթուղթ տա.
« Ես նման բան չեմ ասել, ով ձեզ նման բան է ասել, գլուխը պատին է տվել: Ես անցաթուղթ չտալը ընտրությունների ու ոչ մեկի հետ չեմ կապում: Ես 20 տարի աշխատում եմ էս գյուղում, ամեն մի թափթփուկ էսօր գալիս է էս գյուղ ու իր օրենքներն է թելադրում, ոնց որ ես էլ ստեղ իրենց երգի տակ պետք է պարեմ: Ես անկուսակցկան եմ, Սովետի ժամանակ եղել եմ կոմունիստական կուսակցության անդամ, դրանից հետո ոչ մի կուսակցության չեմ պատկանում ու չեմ էլ ուզում ոչ մի կուսակցությունից լինեմ»:

Ինչ վերաբերում է մարդկանց միակ ապրուսի միջոցից զրկելու ու սեփական բիզնեսն առաջ տանելուն, ապա նա նշեց. «Ես ոչ մեկին չեմ ասել, որ իր ոչխարները վերացնի, ես էլ 1000 գլուխ ոչխար չունեմ: Ես չգիտեմ, թե ում ապրուստի միջոցն ինչ է: Ով ասում է, որ մենք ստեղ արոտավայր ունենք՝ գալիս ու գյուղում տուն է առնում, հիմա ի՞նչ, էդ բոլոր անասնապահներին մենք մեր հողերը պետք է տանք, որ իրենց հոտն արածացնե՞ն: Այ մարդ, մենք չենք ուզում, որ գաք մեր գյուղ, ձեր գյուղում ապրեք: Մեր հողերն իրար կպած են, թող իրենց գյուղում ապրեն: Մենք այսօր ունենք 37 հեկտար արոտավայր, ես ո՞նց կարող եմ  5000 գլուխ անասուն պահել էստեղ»,- մեր պնդմանը, որ տարածքը հնարավոր է հավասար բախշել տեղաբնակների մեջ գյուղապետը հակադարձեց հետեւյալ կերպ. «Հիմա վաղը մյուս օրն էլի մարդիկ են գալու ու տներ են առնելու, իրենց հետ էլ կենդանիներ են բերելու, էդ ժամանակ ո՞նց անենք: Մենք հավասարության սկզբունքով արդեն բաժանել պրծել ենք: Թող ինձանից մի երկու հոգի էլ դժգոհի, ինչ անեմ, ես հիմա չեմ կարող բոլորի համար Աստված լինեմ, կախարդական փայտիկ չունեմ, որ բոլորի հարցերը միանգամից լուծեմ»,-ասաց նա:

Եղեգնավանի գյուղապետի խոսքից արդեն իսկ պարզ է, թե ինչ արտահայտչամիջոցներով է շփվում իր դուռը թակող, օրվա հացը մի կերպ վաստակող գյուղացիների հետ: Նա հավանաբար մոռացել է, որ բնակիչների խնդիրները լսելը, դրանց հնարավոր միջոցներով լուծում տալը ոչ թե բարի կամքի դրսեւորում է, այլ պարտականություն: Ինչ վերաբերում է կախարդական փայտիկին, ապա վերջինս հավանաբար տեղյակ էլ չէ, որ կախարդական փայտիկ միայն հեքիաթներում են լինում, իսկ առօրյա կյանքում հարցերը լուծվում են նախ բնակչին լսելով, ապա հնարավորության սահմաններում օժանդակելով:

Լրագրողական հետաքննությունը` շարունակելի…

Unibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution