Master & Dynamic-ը լսասյունակ Է պատրաստել բետոնից
SOCIETYԷլեկտրոնիկայի ամերիկյան արտադրող Master & Dynamic-ը ներկայացրել Է անհաղորդալար լսասյունակի նոր մոդելը՝ MA770-ը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 20-ին այս մասին հայտնել Է Highsnobiety-ն: Սարքը պատրաստված Է բետոնից եւ կշռում Է շուրջ 16 կիլոգրամ:
Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ ընտրությունը հենց այդ նյութի վրա Է ընկել այն պատճառով, որ բետոնը լավ Է կլանում տատանումն ի տարբերություն փայտի կամ պլաստմասսայի:
Գաջեթն արդեն մատչելի Է նախապատվերի համար: Սյունակի գինը՝ 1800 դոլար Է:
Master & Dynamic-ը մասնագիտացած Է պրեմիում դասի ականջակալների թողարկման բնագավառում, ընկերության կենտրոնակայանը գտնվում Է Նյու Յորքում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



