Արևային էներգիայի արտադրությամբ զբաղվող ընկերությունը ստանում է պետական աջակցություն
SOCIETYԿառավարության որոշմամբ «Ինվեսթմընթ մեդիա գրուպ (ԱՅ-ԷՄ-ՋԻ)» ՍՊԸ կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը կազատվեն ներմուծման մաքսատուրքից:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ ընկերությունը ներմուծվող հումքն օգտագործելու է արևային էներգիայի արտադրության մեջ:
«Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները կկազմեն 41 մլն 849 հազար դրամ, որն ամբողջությամբ իրացվելու է ՀՀ տարածքում։ Նախատեսվում է ստեղծել 10նոր աշխատատեղ՝ 100 հազար դրամ ամսական միջին աշխատավարձով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Կարայանը:
Ընկերությունը կիրականացնի 287 մլն 177 հազար դրամի ներդրում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



