Փրինսի չհրատարակված երգերը մնալու են չհրատարակված
SOCIETYԱմերիկացի երգիչ Փրինսի ավելի վաղ չհրատարակված կոմպոզիցիաների հավաքածուն անհասանելի Է դարձել հանրության համար, ինչի մասին հայտնել Է Billboard-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Deliverance EP սկավառակը նախապատվերի համար հասանելի Էր iTunes-ում, Apple Music-ում, Amazon Music-ում եւ Google Play-ում, արդեն կարելի Էր ձեռք բերել խորագրային երգը: Ալբոմը ծառայություններից հանել են երաժշտի ժառանգների դատարան դիմելուց հետո:
Իրավահաջորդները նաեւ հայց են ներկայացրել սկավառակի պրոդյուսեր Ջորջ Իեն Բոքսիլի նկատմամբ՝ թրեքների անօրինական օգտագործման եւ կոմպիլացիայի ստեղծման համար:
Deliverance EP-ում տեղ են գտել վեց թրեքներ, որոնք ձայնագրվել են 2006- 2008 թվականներին եւ չեն հրատարակվել: Սթրիմինգային ծառայությունների ռելիզը պետք Է կայանա ապրիլի 21-ին, ֆիզիկական կրիչի վրա թողարկումը նշանակված Է հունիսի 2-ին:
Փետրվարին տեղեկացվել Էր, որ Warner Bros. ստուդիան ազդարարել Է Փրինսի Purple Rain (1984) դասական ալբոմի շնորհանդեսը: Ռելիզում պետք Է տեղ գտնեին երաժշտի՝ նախկինում չհրատարակված կոմպոզիցիաները, ինչպես նաեւ Paisley Park-ում նրա ելույթների տեսագրությունները:
Փրինս Ռոջերս Նելսոնը վախճանվել Է 2016 թվականի ապրիլին 57 տարեկան հասակում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



