Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


«Հավատա» երգի շուրջ Նարեկ Մակարյանի սկանդալային հայտարարություններին պատասխանում են երգի հեղինակն ու պրոդյուսերը

PHOTO

Life.panorama.am-ը գրում է

Վերջերս թողարկված «Հավատա» երգի շուրջ Քրիստինե Պեպելյանի դիտարկումները Life.panorama.am-ն արդեն ներկայացրել է: «Նարեկ Մակարյանը չունի ոչ մի իրավունք այս երգի հետ կապված»,- ընդգծել է երգչուհին, մինչդեռ Նարեկ Մակարյանը հարցազրույցներից մեկում շտապել է տեղեկացնել՝ «Երգը ոչ թե ներկայացվել է ինձ, այլ ես աշխատել եմ այդ երգի վրա, դա ձայնագրվել է, տեսահոլովակ է նկարահանվել, այսինքն՝ այն մեկնաբանությունը, թե վերջին տասնամյակում երգի հեղինակը օր ու գիշեր փնտրել է Քրիստինե Պեպելյանին՝ հատուկ իր համար գրված երգը նվիրելու նպատակով, մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում»: Նարեկը անդրադարձել է նաեւ այն կարծիքին, թե ինքն է կանգնած «Հավատա» երգի հետ կապված սկանդալային հրապարակման հետեւում՝ նշելով. «Եթե կարծում եք, թե PR տեխնոլոգիայի զոհ եք դառնում եւ ձեր միջոցով փորձում են ինքնահաստատվել, մի պատասխանեք ու թույլ մի տվեք, որ ձեզ օգտագործեն»: Ի դեպ՝ Նարեկն իր էջում կիսվել է տեսանյութով, որտեղ ռեստորաններից մեկում կատարում է «Հավատա» երգը:

Թեմայի շրջանակում Life.panorama.am-ը խոսեց երգի հեղինակի՝ Ժակլին Թադեւոսյանի, ինչպես նաեւ Նարեկ Մակարյանի նախկին պրոդյուսեր, «Հավատա» երգի եւ տեսահոլովակի ղեկավար Սոֆյա Գուլյանի հետ:

Ժակլին Թադեւոսյանը հաստատեց Ք. Պեպելյանի մեկնաբանությունները, թե երգն ի սկզբանե նրա համար է գրվել.

«Երգի հեղինակային իրավունքները իմն են, իսկ կատարման իրավունքն ունի Քրիստինե Պեպելյանը՝ Գուլյան Սոֆյայի համաձայնությամբ, քանի որ «Հավատա» պրոjեկտի պրոդյուսերն է եւ ֆինանսական մասը կրողը։ Այս երգը ես գրել եմ 13-14 տարեկանում եւ այո, շատ ուզել եմ, որ այն երգի Պեպելյան Քրիստինեն։ Փոքր եմ եղել ու երգը չի հասել նրան։ Տարիներ անց երգը հավանել է Նարեկը, ով աշխատում էր Սոֆյայի հետ ու հենց այս պրոյեկտի պրոցեսսի ժամանակ իրենք ունենում են որոշակի անհամաձայնություններ ու սառեցնում են թե իրենց համագործակցությունը, եւ թե, բնականաբար, գործող աշխատանքների ընթացքը։ Սոֆյան առաջարկում է Նարեկին գնել պրոյեկտը, քանի որ նպատակահարմար չի գտնում նվիրել այն, սակայն Նարեկը չի համաձայնում ու Սոֆյան, պրոդյուսերի իրավունքները հաշվի առնելով, պրոյեկտը տալիս է Պեպելյանին։ Մինչեւ վերջնական որոշում կայացնելը, Սոֆյան ինձ զանգեց ու պատմեց իրավիճակը, հարցնելով դեմ չեմ լինի եթե կատարի երգը Քրիստինեն։ Չնայած նրան, որ Նարեկն ինձ օտար մարդ չէ ու ուրախ էի նաեւ, երբ ինքն էր կատարում երգը, ամեն դեպքում Սոֆյային ասացի, որ երգի համար վճարել ես դու ու ես արդեն չեզոք մարդ եմ, թե ով կերգի այն, դա դուք որոշեք, բայց դե, իհարկե, հետաքրքիր պատմություն ստացվեց, երգը հասավ իր երազած տիրոջը: Ես ուրախ եմ մեր համագործակցության համար»,- նշեց հեղինակն, ով այս պահին գտնվում է արտերկրում ու հավելեց, որ շարունակում է ստեղծագործել, եւ Քրիստինե Պեպելյանի հետ կրկին նոր աշխատանք է սպասվում.

«Երգեր գրել եմ մանկուց ու դեռ շարունակում եմ ստեղծագործել: Աա իմ առաջին համագործակցությունը չէ որեւէ երգչի հետ, ես բազում երգերի հեղինակ եմ, որոշները հնչում են Հայաստանի սահմաններում, որոշներն էլ՝ արտերկրի շուկայում։ Այժմ եւս աշխատում եմ մեր երգիչներից մի քանիսի հետ եւ շուտով կլսեք նոր երգեր: Իսկ կապված Քրիստինեի հետ, կա նոր պրոjեկտ, որն ընթացքի մեջ է, գեղեցիկ երգ է, գրված էլի իր համար»,- հավելեց երիտասարդ հեղինակը:

Մենք կապ հաստատեցինք նաեւ Սոֆյա Գուլյանի հետ, ով ապրում է Մոսկվայում: Մեզ հոտ զրույցում Սոֆյան նկատեց, որ արդեն անգամ անհրաժեշտություն չի գտնում Նարեկ Մակարյանի մասին խոսել, քանի որ ըստ նրա, այս խոսակցությունները բորբոքելը հենց Նարեկի նպատակն էր.

«Կարծում եմ՝ բավարար է միայն այն, որ երգի իրավունքները պատկանում են մեզ, իսկ Նարեկը որեւէ կապ չունի: Այսօր, երբ Նարեկը որոշում է իր էջում կիսվել այդ երգով, որը մի ժամանակ կատարել է ռեստորաններից մեկում, կարծում եմ շատ ցածր ու ոչ տղամարդկային քայլ է: Ես չեմ թաքցնում, ժամանակին ես ու Նարեկը պատրաստել ենք այդ երգը, տեսահոլովակ ենք նկարահանել, բայց, երբ չկայացավ մեր համագործակցությունը, երգը մնաց ինձ, քանի որ ֆինանսական կրողը ես եմ: Ինքս առաջարկել եմ Նարեկին վճարել ու երգը վերցնել, բայց նա չցանկացավ, ուրեմն որեւէ իրավունքի մասին խոսք լինել անգամ չի կարող: Նա կարող է, ինչպես մյուս երգիչներն են անում տարբեր երգերով, այս երգի մինուսն էլ վերցնել ու ռեստորաններում երգել, բայց այս երգը ձայնագրելու եւ այդպես տարածելու իրավունք պարզպես չունի: Հիմա Նարեկով զբաղվելու ժամանակն էլ չունեմ, ես շատ կարեւոր նախագծերով եմ զբաղված: Թող Նարեկի մոտ ամեն ինչ լավ լինի, որպեսզի նման սկանդալներով կարիք չունենա իր մասին հիշեցնելու»,- նշեց Սոֆյան:

Հարցին, թե տարիներ առաջ ինչո՞ւ են դադարեցրել Նարեկի հետ համագործակցությունը, պրոդյուսերը պատասխանեց.

«Շատ նորմալ գործընթաց է, որ պրոդյուսերն ու արտիստը որոշ ժամանակ անց աշխատելուց հետո կարող են դադարեցնել համագործակցությունը: Ասեմ, որ ես ու Նարեկը թշնամական հարաբերություններ չունենք, անհրաժեշտության դեպքում կարող ենք որոշ հարցերի շուրջ խոսել: Այն, որ այսօր նա իր խոսքում օգտագործում է «թույլ մի տվեք, որ ձեզ օգտագործեն» նախադասությունը՝ մեզ նկատի ունենալով, միայն մի բան կասեմ՝ «օգտագործել» բառն ինքնին շատ ցածր է ու չարժեր այն արտաբերել: Կոնկրետ ինձ համար Պեպելյանի անունն է կարեւոր, իսկ Քրիստինեին սիրողների մեծ բանակ կա, ինչի մասին շատերը գիտեն: Չեմ հասկանում, թե Նարեկն ինչու է իրեն նման կերպ պահում, ի վերջո մարդիկ կարող են իրար հետ այլեւս չաշխատել, բայց ոչ թշնամիներ դառնալ: Հիմա միայն մի բան կարող եմ ասել՝ եթե Նարեկն այս ուղին է ընտրել, թող Աստված իրեն օգնական լինի»:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan