ԱՄՆ-ում ոստիկանն իրեն 300 դոլար տուգանել Է մեքենան արագ վարելու համար
SOCIETY ԱՄՆ-ի Սփերի քաղաքի (Օկլահոմայի նահանգ) ոստիկաններից մեկն իրեն տուգանել Է արագության գերազանցման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է UPI-ն:
Սփերիի բնակիչներից մեկը տեսագրել Է այն ավտոմեքենան, որն ընթանում Էր ժամում ավելի քան 130 կիլոմետր արագությամբ: Դրա ղեկին եղել Է քաղաքի ոստիկանության վարչության ղեկավար Ջասթին Բերչը: Տեսնելով տեսագրությունը՝ նա Facebook-ով դիմել Է քաղաքի բնակիչներին:
«Ես շտապելու պատճառ ունեի, բայց իմ արագությունը խելամիտ չԷր»,-գրել Է նա եւ հայտնել, որ ստացված բողոքից հետո իրեն տուգանել Է եւ մտադիր Է այն վճարել, ինչպես մյուս բոլոր քաղաքացիները: Խախտումն նրա վրա կնստի 300 դոլարը գերազանցող գումար:
Բերչը լրագրողներին խոստովանել Է, որ իրեն չԷր տուգանի, եթե չլիներ տեսագրությունը: «Բայց ինչպես եւ մյուսները, ես պետք Է պատասխան տամ իմ գործողությունների համար, քանի որ բռնվել եմ»,-հայտարարել Է նա:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



