Սերժ Սարգսյանի հանձնարարությունը պաշտպանության նախարարին
POLITICSԵս արդեն հանձնարարել եմ պաշտպանության նախարարին, որպեսզի անհապաղ գործուն քայլեր ձեռնարկի զոհված եւ առաջին կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին բնակարանով ապահովելու համար:
Այդ մասին Սերժ Սարգսյանը հայտարարել է ապրիլի 20-ին Կարեն Դեմիրճյան համալիրում մեկնարկած Ազգ-բանակ համաժողովի իր ելույթում: Սարգսյանը հայտարարել է, որ այդ խնդիրը վերջնականապես պետք է լուծվի եւ պետք է լուծվի մինչեւ 2019 թվականի ավարտը:
Սերժ Սարգսյանը ասել է, որ հանձնարարել է նաեւ լուծում տալ սեփականաշնորհման ենթակա ՊՆ այն բնակարանային ֆոնդի օտարմանը, որը զբաղեցնում են սեփական բնակարանի փոխհատուցման իրավունք ձեռք բերած զինծառայողները:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



