Ո՞վ կլինի Ֆրանսիայի հաջորդ նախագահը. հատուկ խաղադրույքներ
PHOTOՖրանսիայում քաղաքական կրքերը թեժացել են, ինչպես Ալեքսանդր Դյումայի հայտնի վեպում։ Ֆրանսիական հինգերորդ հանրապետությունում ընտրելու են երկրի 11-րդ նախագահին: Եվ եթե ապրիլի 23-ի ընտրություններում թեկնածուներից մեկը նախագահ դառնալու բավարար ձայներ չհավաքեց, ապա մայիսի 7-ին անցկացվելու է երկրորդ փուլ:
Ու եթե Դյումայի ժամանակներում գահի համար պայքարում էին երկու թեկնածու, ապա այս տարի Ֆրանսիայի նախագահական ընտրություններում թեկնածուների թիվը 11 է: Նրանց մեջ երեք բացահայտ ֆավորիտներն են՝ «Ժողովրդական Ճակատ» կուսակցության ղեկավար Մարին Լը Պենը, ով ունենալով ազգայնամոլական հայացքներ, մեծ համակրանքով է վերաբերվում հայերին, «Միություն հանուն Ազգային շարժման» կուսակցության անդամ Ֆրանսուա Ֆիյոնը, ով նույնպես մեծ համակրանքով է լցված դեպի հայ ազգը և հօգուտ հայերի է խոսում Ղարաբաղյան հիմնախնդրի մասին և Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը։

Նոր նախագահը, մեծ հավանականությամբ, հայտնի կդառնա 2-րդ փուլում, քանի որ, ըստ սոցիալական հարցումների, թեկնածուների ձայները տատանվում են 20%-ից 24% սահմաններում:
Նախագահական մրցավազքից Սարկոզիի և Օլանդի հրաժարականներից հետո, է՛լ ավելի է կարևորվում նոր նախագահի անձնավորությունը, քանի որ նա է որոշելու երկրի թե՛ ներքին քաղաքականությունը՝ կապված մեծաքանակ միգրանտների հետ, թե՛ արտաքին՝ հաշվի առնելով Մեծ Բրիտանիայի Եվրամիությունից դուրս գալը և Գերմանիայում սպասվող խորհրդարանական ընտրությունները:
Վիվառոն սահմանել է հատուկ խաղադրույքներ կապված Ֆրանսիայի նախագահական ընտրությունների հետ, որտեղ գործակիցներ կան ինչպես 1-ին և 2-րդ փուլերի հավանական հաղթողների, այնպես էլ այն զույգերի վրա, ովքեր միմյանց դեմ են պայքարելու երկրորդ փուլում: Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
1
An unprecedented Evening for the Armenian Fashion and Hospitality Industry: World-Renowned Dress Des...
2
Euromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row
3
Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day
4
S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “...
5
Apply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMD



