Մամային լավ տանջեցի, բայց վերջն իմ ուզածին հասա. Սոնա Մաթեւոսյանը նշում է ծննդյան 28 ամյակը
LIFELife.panorama.am-ը գրում է.
Այսօր դերասանուհի Սոնա Մաթեւոսյանը նշում է ծննդյան 28-ամյակը: Հենց տոնական օրվա կապակցությամբ էլ Life.panorama.am-ը դերասանուհու հետ անկեղծ զրույց է ունեցել:
Ծննդյանս օրերի շարքում ամենահիշարժան օրը....
28 տարի առաջ այս օրն էր. այսօրվա պես արեւոտ, պայծառ օր էր: Հիշում եմ՝ մամային լավ տանջեցի, բայց վերջն իմ ուզածին հասա ու լույս աշխարհ եկա:
Բոլոր ժամանակների ամենաթանկ նվերը...
Ամենաթանկ նվերն ընտանիքիս, ընկերներիս ու հարազատներիս անկեղծ մաղթանքներն են ու նրանց ներկայությունն իմ կյանքում:
Երբ սիրված ես ու դա ակնհայտ է …
Ինքդ էլ սկսում ես սիրել ու կյանիքն այլ աչքերով նայել: Այդ ժամանակ ամեն ինչ այնքան թեթեւ է:
Ունեմ սիրված մասնագիտություն, լավ ընտանիք ու ընկերներ, բայց պակասում է...
Այսօր պակասում է այն, ինչ կունենամ ապագայում: Չգիտեմ՝ կոնկրետ ինչն է պակասում, երեւ շատ բաներ, որոնք, համոզված եմ, Աստծո կամոք անպայման կլրացնեն կյանքս:
Երազանքներ... ախ, այդ երազանքները...
Ախ, այդ երազանքները, եթե չլինեին, շատ անիմաստ կլիներ կյանքս: Ես ամեն օր ոգեշնչվում եմ իմ երազանքներով: Մարդ երբեք չպետք է կորցնի երազելու ունակությունը:
Ուզում եմ, որ հենց 28-ում իրականանա ...
Այո, ամբողջ սրտով եմ ուզում, որ իրականանա դա, իսկ թե ինչի մասին է խոսքը, թող միայն ես իմանամ:
Սեր...
Սերը առաջ մղվելու, արարելու, շնչելու ամենաարդյունավետ եւ ուժեղ դեղամիջոցն է: Եվ բոլորովին էական չէ, թե ում կամ ինչն ես սիրում, եթե այդ զգացմունքը ապրում է քո մեջ, ուրեմն կորած մարդ չես:
Հեղինակ Անուշիկ Մելքոնյան
1
IDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026
2
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Unde...
3
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
4
Ucom Supports Annual Mini Whoop Drone Racing Armenia 2026 Competition in Yerevan



