Հալեպում ահաբեկչության արդյունքում 67 երեխա է զոհվել. Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար
INTERNATIONAL NEWSՍիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Ստեֆան դե Միստուրան հայտնել է, որ ապրիլի 15-ին Սիրիայում տեղի ունեցած ահաբեկչական գործողության արդյունքում ավելի քան 130 մարդ է զոհվել, այդ թվում՝ 67 երեխա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Եվս 200 մարդ տուժել է:
«Պայթյունի արդյունքում, վերջին տվյալներով, ավելի քան 130 մարդ է զոհվել, այդ թվում՝ 67 երեխա, ավելի քան 200-ը վիրավոր է: Դա շոկային նորություն է բոլորիս համար»,-հայտարարել է դե Միստուրան: Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը քննադատել էր Սիրիայի Ռաշիդին շրջանում տեղի ունեցած ահաբեկչությունը: Հաղորդվել է, որ մահապարտը, ով պայթեցրել է ինքն իրեն ավտոբուսի կանգառում, մոտեցել է մեքենային սննդի տրանսպորտի քողի ներքո:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



