Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


10 ամենաարդյունվետ դիետաները, որոնցից հաստատ գոնե մեկը կօգնի Ձեզ

LIFE

Med.tert.am-ը գրում է.

Ընդունված է համարել, որ դիետաները հիմնականում կիրառում են իգական սեռի ներկայացուցիչները և այն էլ կարևոր իրադարձությունների նախաշեմին: Սակայն դա այդքան էլ այդպես չէ: Շատ կանայք և տղամարդիկ ամեն օր  հետևում են իրենց քաշին  և անհրաժեշտության դեպքում օգտվում են դիետաներից:

Եվ բնականաբար շատերի մոտ է առաջանում հարց, թե որ դիետաներն են օգնում արագ ու անվտանգ ազատվել ավելորդ կիլոգրամներից:

Ինչպես է ճիշտ ընտրել դիետա

Ավելորդ կիլոգրամներից արագ ազատվելը ուղղակիորեն կապված է նրա հետ, թե ինչ մթերքներ են ներթափանցում մարդու օրգանիզմ: Այդ պատճառով գոյություն ունեն դիետաներ, որնց դեպքում յուրաքանչյուր օրվա համար նախատեսված է հատուկ սննդակարգ: Դիետայի ևս մեկ տարբերակ է համարվում մոնո դիետան, որտեղ առկա է 1 հիմնական բաղադրիչ:

Դիետաներ ընտրելիս ընտրեք այնպիսի դիետա, որի հիմնական բաղադրիչը հանդիսացող մթերքը ձեզ համար ավելի հաճելի է: Հակառակ դեպքում նիհարելը ձեզ համար կդառնա իսկական տանջանք:

2-րդ կարևոր հանգամանքը համարվում է դիետայի բաղադրիչների մատչելիությունը: Եվս մեկ կարևոր հանգամանք, դիետայի բոլոր  ճաշատեսակները պետք է արագ պատրաստվեն: Դա կօգնի կրճատել խոհանոցում գտվելու ժամանակահատվածն ու կնվազեցնի գայթակղության հավանականությունը:

Դիետաները  բազմաթիվ են, ակայն առավել տարածված են հետևյալ տեսակները:

1.Կեֆիրով դիետա

Դրա առանձնահատկությունը հիմնական բաղադրիչի օգտագործման կրճատումն է՝ այն հասցնելով օրական մինչև կես լիտրի։ Կուրսի տևողությունը՝ 1 շաբաթ, մաքսիմալ արդյունքը՝ 5 կիլոգրամ:

2. Կաղամբով դիետա

Բացի հիմնական բաղադրիչից սննդակարգի մեջ կարող եք  ընդգրկել նաև  փոքր քանակությամբ ածխաջրածին  չպարունակող տարբեր մթերքներ: Տևողությունը մոտ  7 օր:

3. Ֆրեշների հիման վրա կիրառվող դիետա

Ամենդժվար, սակայն միաժամանակ ամենաարդյունավետ դիետաներից է: Այն կիրառվում է  3 օրվա ընթացքում, որի ժամանակ, օրական 3 անգամ օգտագործվում են  թարմ քամած ցիտրուսային հյութեր: Ենթադրվում է, որ այդ դիետայի կիրառման դեպքում օրական կարող եք կորցնել 1-ական կիլոգրամ:

4. Հոլիվուդյան դիետա

Նախատեսում է սննդակարգից շաքարի, հացի, աղի և ճարպերի բացառումը:

5. Հնդկաձավարով դիետա

Բաղկացած է մեկ մթերքից, հազվադեպ վերջինիս հետ ավելացվում է նաև կանաչի: Դիետայի տևողությունը1-ից 2 շաբաթ է: Արդյունքը՝ 1- 4 կիլոգրամ:

6. 2 շաբաթ տևողությամբ ճապոնական դիետա

Այն կօգնի ազատվել 8 կիլոգրամից: Այդ ընթացքում կարող եք օգտագործել սննդակարգում հնարավոր բոլոր տեսակի ծովամթերքներ, սակայն առանց աղի:

7. Դյուկանի գրոհ դիետա

Սա հանդիսանում է ֆրանսիացի հայտնի դիետոլոգի դիետայի կրճատված կամ ամբողջ դիետայի 1-ին փուլը: Այս փուլը լիովին բաղկացած է կենդանական սպիտակուցներից ու մի փոքր քանակությամբ անյուղ կաթնամթերքներից: 1 շաբաթում հնարավոր է կորցնել 7 կիլոգրամ: Իսկ եթե անցնեք ամբողջ կուրսը, ապա դա կօգնի երկար տարիներով ազատվեք ավելորդ կիլոգրամներից:

8. Ընդմիջումով դիետա

Բաղկացած է 9 օրից և  3 փուլից, որոնցից յուրաքանչյուրի ընթացքում համապատասխանաբար կարելի է ուտել բրինձ, կարտոֆիլ ու բանջարեղեններ:

9. Արգանակներով դիետա

Այս դիետայի օգնությամբ նիհարելու դեպքում  կարող եք 1 շաբաթում ազատվել 4 կիլոգրամից: Այդ ամենի համար պետք է սնվեք միայն արգանակներով, խուսափեք կարտոֆիլի, լոբու, կարագի, համեմունքների և հացի օգտագործումից:

10. Բեռնաթափման օրերի համար բավական է շաբաթական մեկ կամ 2 օր օգտագործեք միայն սպիտակուցներ կամ սպիտակուցներ ու բանջարեղեն:

Ինչպիսի տարբերակ էլ որ դուք ընտրեք, առաջնային հետևեք ձեր ինքնազգացողությանն ու անհրաժեշտության դեպքում դադարեցրեք այն:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan