ԱՎԾ տվյալներով՝ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6.6 տոկոս. «Ժողովուրդ»
ECONOMICS«Պաշտոնական վիճակագրությունը կրկին գործի է դրել թվանկարչական հմտությունները: և այսպես՝ ԱՎԾ տվյալներով՝ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 6.6 տոկոս է կազմել. հիմնական աճը եղել է արդյունաբերության ոլորտում՝ 16.1 տոկոս, նաև էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում՝ 9.3 տոկոս: Իսկ ահա գյուղատնտեսական արտադրության ծավալները նվազել են 1.5 տոկոսով, շինարարությունը՝ 13.6 տոկոսով:
Միաժամանակ ներքին առևտրաշրջանառությունն ավելացել է 11.3, արտաքին առևտրաշրջանառությունը՝ 17.4 տոկոսով: Այս տարի ևս ներմուծման ծավալները գերազանցել են արտահանման ծավալներին. ներմուծման ոլորտում աճը կազմել է 17.9, արտահանման ոլորտում՝ 16.5 տոկոս: Ի դեպ, այս թվերը տոկոսային հարաբերությամբ առաջին հայացքից բավական խոսուն են թվում, բայց երբ նկատի ենք ունենում նախորդ տարիներին գրանցված լուրջ անկումները, ապա աճը դեռ երկար պետք է շարունակվի, որ հասնի միջճգնաժամային վիճակին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։