Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


Գնչուական աստղագուշակ, որ որոշում է մարդու ճակատագիրը

PHOTO

Գնչուները հայտնի են իրենց գուշակություններով։ Esotericblog.ru-ն գրում է, որ նրանք նաև սեփական աստղագուշակն ունեն, որով որոշում են մարդու ճակատագիրն ու բնավորության գծերը։ Գնչուական աստղագուշակում 12 նշան կա, որոնցից յուրաքանչյուրը ներառում է որոշակի ժամանակ։

1. Գավաթ՝ 21.01-19.02։ Այս ընթացքում ծնված մարդիկ վճռական չեն, տատանվում են և երկար ժամանակ մտածում են՝ մինչև որևէ միտք իրականության վերածելը։ Հակված են գործերը թողնել անավարտ վիճակում՝ չնայած ի ծնե օրիգինալ են և ստեղծագործ։ Այս մարդիկ նրբորեն զգում են ներդաշնակությունը հարաբերություններում, երազում են երջանկացնել շրջապատին։ Նրանց դեպքում նկատվում է նաև ավելի շատ ծախսելու սովորություն, քան նրանց թույլ են տալիս եկամուտները։

2. Կնգուղ՝ 22.02-20.03։ Արտաքին աշխարհի հետ փոխհարաբերություններում բավական կասկածամիտ են, հանգիստ, լուրջ։ Կարողանում են գտնել նվիրված և անկեղծ ընկերների, ովքեր պատրաստ են նրանց օգնություն ցուցաբերել կարիքի ժամանակ կամ աջակցել անհանգստության ու տխրության պահերին։ Պարբերաբար ֆինանսական դժվարություններ են ունենում, բայց արագորեն լուծում են դրանք։ Աշխատանքում վճռական են և նախաձեռնող։

3. Դաշույն՝ 21.03-20.04։ Բավական պրակտիկ են, նախանշված ճանապարհին ժամանակ չեն կորցնում, միշտ արագ ու ուղիղ շարժվում են դեպի իրենց նպատակը։ Ինտուիցիան լավ է զարգացած, այս մարդիկ հաջողակ են ազարտային խաղերում։ Մրցակցության սիրահար են, միշտ շարժվում են առաջ՝ դեպի սեփական նպատակները, բայց հակված են իմպուլսիվ, երբեմն՝ նաև ագրեսիվ քայլերի։ Կարողանում են լավ տնօրինել գումարը, հրաշալի ադմինիստրատորներ են։

4. Պսակ՝ 21.04-20.05։ Հարամարավետության ու շքեղության սիրահարներ են, կարծում են, որ իրենց համապատասխանում է միայն լավագույնը։ Միևնույն ժամանակ՝ հակված չեն վատնելու գումարը։ Աներեր համառություն ունեն։ Համառ են կամակորության աստիճանի, ինչը երբեմն կարող է առաջացնել շրջապատի դժգոհությունը, սակայն հիմնականում առաջացնում է հիացմունք նրանց ձեռքբերումների նկատմամբ։ Հազվադեպ են սպասում, որ բարեկեցությունն իրենց բաժին կընկնի երկնքից, այդ պատճառով էլ շարժվում են առաջ, զարգացնում իրենց գործը։ Արդյունքում՝ գործադրված ջանքերը միշտ հաջողություն են բերում և անձնական աճ։

5. Մոմակալ՝ 21.05-20.06։ Երբեք սառն անտարբերություն չեն ցուցաբերում։ Ջերմ են, ուրախ, սիրված շրջապատի կողմից, ինչի մասին շատ լավ գիտեն։ Կարող են անշահախնդիր և առատաձեռն թվալ, սակայն սա՝ միայն առաջին հայացքից։ Իրականում խելամիտ են, հասկացող, ինչը մյուսների մոտ հիացմունք է առաջացնում։ Մինչև գումար ծախսելը նախընտրում են որոշակի չափի գումար հավաքել։ Երբեմն խնայելու ձգտումը չափազանցված է լինում, և նրանք կարող են ժլատ դառնալ։

6. Անիվ՝ 21.06-21.07։ Այս նշանի տակ ծնվել են այն մարդիկ, ովքեր ենթարկվում են զգացմունքներին ու իմպուլսներին։ Փոփոխական են, անկայուն, իսկ զգայունությունը կարող է վերածվել խոցելիության։ Ավելի շատ հակված են երազանքների, քան պրակտիկ գործողությունների։ Լուռ պահապաններ են։ Կարողանում են կենտրոնացնել սեփական ուշադրությունը։ Հավաքվածությունն ու կենտրոնանալու կարողությունը նրանց հնարավորություն են տալիս կենտրոնանալ խնդրի վրա, կարող են ղեկավար պաշտոններ զբաղեցնել, առանձնանալ բարձր արտադրողականությամբ։

7. Աստղ՝ 22.07-22.08։ Գրավիչ ու հմայիչ աստղերը ձգտում են օգտագործել այդ բնատուր կարողությունը։ Կյանքի անհաջողությունների և ճանապարհին հանդիպող դժվարությունների դեմ նրանց զենքը սեփական փայլն ու կենսակերպն են։ Նրանք իսկական հաջողակներ են։ Հաջողությունը մշտապես ուղեկցում է նրանց։

8. Զանգ՝ 23.08-22.09։ Նրանց բնորոշ են նրբությունն ու բարությունը։ Ռեալիստական հայացքներ ունեն, ծայրահեղ աշխատասեր են, ովքեր հաճախ հասարակության շրջանում մեծ կշիռ են ունենում։ Նրանց հատուկ են զրուցակցին ուշադիր լսելու կարողությունը և քննադատական նկատառումներ անելու հատկությունը՝ չնայած նրանք հաճախ չափազանց պահանջկոտ են շրջապատի նկատմամբ։ Գումարն օգտագործում են իրենց ինքնավստահ և պաշտպանված զգալու համար և հաճախ բավական երկար մտածում են, նախքան կոմերցիոն գործարքներ կնքելը և բանակցություններ սկսելը։

9. Մետաղադրամ՝ 23.09-22.10։ Հրաշալիորեն կարողանում են շփվել մարդկանց հետ։ Շատ լավ գիտեն՝ ինչպես է հարկավոր լուծել խնդիրները, որոնք հայտնվում են իրենց կյանքում, միշտ լի են լավատեսությամբ, որը կիսում են շրջապատի հետ։ Խելամիտ են, ռացիոնալ։ Մեծ տեղ են տալիս այն անձանց հոգեկան և ֆիզիկական հատկություններին, ում հետ փոխգործակցության մեջ են։ Գործնական և նախաձեռնող մարդիկ են, ովքեր կարողանում են բանակցություններ վարել, և արդարության լավ զգացում ունեն։

10. Երկար դաշույն՝ 23.10-21.11։ Գնչուներին երկար դաշույնը նվիրում են՝ որպես պատանեկության ավարտի նշան։ Այդ պատճառով էլ այն հաճախ կապվում էր անցյալի մահվան և որևէ նոր բանի սկզբի հետ։ Այս նշանի ազդեցության ներքո ծնվում են խորհրդավոր և ուժեղ մարդիկ, ովքեր ամուր բնավորություն ունեն, որը բոլորի հիացմունքն ու հարգանքն է առաջացնում։ Տրամաբանող մարդիկ են, ովքեր հստակ ընկալում և նկատում են։

11. Կացին՝ 22.11-21.12։ Ռիսկի դիմող մարդկանց նշանն է։ Նրանք մշտապես արկածներ են որոնում։ Վստահորեն դիմավորում են յուրաքանչյուր նոր օր՝ ցուցադրելով ազատության նկատմամբ անզուսպ ձգտումը։ Նրանց հատուկ է արագ աշխատող և հստակ միտքը։ Պրակտիկ են և տրամաբանող, ինչն այս նշանի ներկայացուցիչներին թույլ է տալիս ցանկացած իրավիճակում և մթնոլորտում իրենց հանգիստ զգալ։ Համարվում են վստահելի մարդիկ։

12. Պայտ՝ 22.12.20.01։ Նրանց հատուկ է անզուսպ էնտուզիազմը։ Համարվում են նվիրված և վստահելի մարդիկ, ովքեր միշտ պատրաստ են օգնության գալ։ Համառ են, ձգտում են բացարձակ կատարելության հասնել ամեն ինչում։ Որպես կանոն՝ անվախ են և հանդուգն, ովքեր շատ բաների են պատրաստ, այդ թվում՝ ռիսկի դիմելու։ Հաճախ են շատ բան ստանում կյանքից, բայց նաև շատ բան կորցնում են։ Որպես կանոն՝ բավական հաջողակ են աշխատանքում, քանի որ կարողանում են առանց դադարի համառ աշխատել։ Միշտ գտնում են սեփական նախագծերն իրականացնելու ճանապարհներ։

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan