Կանադան ընդլայնել Է Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները
INTERNATIONAL NEWSԿանադան ընդլայնել Է Դամասկոսի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները՝ ցուցակում ներառելով 16 ֆիզիկական անձանց եւ հինգ ընկերություններ, որոնք կապված են Սիրիայի կառավարության հետ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Կանադայի կառավարության կայքում:
«Սիրիայում տիրող իրադրությունն ընդհանուր խաղաղության եւ անվտանգության վտանգավոր խախտում Է, ինչը հանգեցրել Է եւ կարող Է հանգեցնել լուրջ միջազգային ճգնաժամի»,- ասված Է նախարարների կաբինետի հայտարարության մեջ:
Վերջին անգամ Դամասկոսի դեմ Օտտավայի պատժամիջոցներն ընդլայնվել են ապրիի 13-ին: Այդ ժամանակ սահմանափակումներ են սահմանվել Բաշար Ասադի հետ կապված 26 անձանց նկատմամբ: Մինչ այդ նման միջոցներ չԷին սահմանվել 2014 թվականի հունվարից ի վեր: Պատժամիջոցների ներքո հայտնված անձանց ընդհանուր թիվը հասել Է 234-ի, ընկերություններինը՝ 57-ի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



