Տեղաբաշխվել են 4 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր
SOCIETYԱպրիլի 18-ին տեղի է ունեցել 2019 թվականի ապրիլի 29-ին մարվող պետական միջնաժամկետ (AMGN36294194) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 4 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 15 մլրդ 265 մլն դրամ, որից մրցակցային`13 մլրդ 445 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային`1 մլրդ 820 մլն դրամ:
Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 4 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 4 251 937 378 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7.8739 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 7.9200 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



