Լևոն Արոնյանը երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ
SPORTԳրոսմայստեր Լեւոն Արոնյանը, 5-րդ տուրում պարտության մատնելով Ադրբեջանի ներկայացուցիչ Արկադի Նայդիչին, մրցաշարում երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից, հայ շախմատիստը շարունակում է գլխավորել Գերմանիայի Կարլսռուե եւ Բադեն-Բադեն քաղաքներում ընթացող GRENKE Chess Classic միջազգային մրցաշարը:
Հինգերորդ տուրի արդյունքները. Արոնյան-Նայդիչ` 1:0, Մայեր-Կարլսեն` 0:1, Կարուանա-Վաշյե-Լագրավ, Հոու Յիֆան-Բլյուբաում` ոչ-ոքի:
Մրցաշարային աղյուսակը հինգերորդ տուրից հետո. 1. Արոնյան` 4 միավոր, 2-4. Կարուանա, Հոու Յիֆան, Կարլսեն` 3-ական, 5-6. Վաշյե-Լագրավ, Նայդիչ` 2.5-ական, 7-8. Մայեր, Բլյուբաում` 1-ական միավոր:
Վեցերորդ տուրում Արոնյանը կխաղա Չինաստանը ներկայացնող Հոու Յիֆանի հետ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



