Հայ մարզիկները ևս յոթ մեդալ վաստակեցին սամբոյի Եվրոպայի առաջնությունում
SOCIETYՊրահայում շարունակվում է սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների, երիտասարդների առաջնությունը: Երկրորդ օրը հայ սամբիստները եւս 7 մեդալ նվաճեցին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից, երիտասարդների պայքարում 90 կգ քաշային Գրիգոր Սահակյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն:
Արծաթե մեդալի արժանացան Կարեն Հովհաննիսյանը (81 կգ քաշային կարգ, Մ 18 տարեկաններ) եւ Աննա Մկրտչյանը (+ 80կգ, Մ 20): Բրոնզե մեդալներ նվաճեցին Գասպար Հայրապետյանը (52 կգ, Մ 18), Սերգեյ Պողոսյանը (65 կգ, Մ 18), Անի Տեր-Հարությունյանը (44 կգ, Մ 18), Արթուր Մանուկյանը (52 կգ, Մ 20):
Առաջնության երկու օրվա արդյունքներով հայ սամբիստները նվաճել են 12 մեդալ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



