Հայկական հարցերի հետ կապված ԱՄՆ-ի հայ համայնքը շարունակում է աշխատանքը նախագահ Թրամփի վարչակազմի հետ
SOCIETYՀայկական հարցերի հետ կապված ԱՄՆ-ի հայ համայնքը շարունակում է աշխատանքը նախագահ Թրամփի վարչակազմի հետ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը:
«Աշխատանք տարվում է Թրամփի վարչակազմի հետ, նամակներ են գրվում նախագահին: Նախագահի վարչակազմի հետ կա երկխոսություն, կարծիքների փոխանակում: Դրանից բացի, հանդիպումներ են անցկացվում կոնգրեսականների հետ: Այսօր դժվար է ասել, թե նախագահն ինչ է մտածում, որովհետև երբեք չգիտենք, թե ինչ է ասելու: Ասեմ, որ նախագահ Թրամփին անձամբ ճանաչող հայեր կան, մենք փորձում ենք օգտագործել բոլոր հնարավոր միջոցները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Արփի Վարդանյանը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



