Չինաստանի ՀՆԱ-ում թվային տնտեսության բաժինը գերազանցել Է 30 տոկոսը
INTERNATIONAL NEWS Չինաստանի թվային տնտեսությունը ներկայում կազմում Է երկրի ՀՆԱ-ի ընդհանուր ծավալի մոտավորապես երրորդ մասը, ինչը թույլ Է տալիս խոսել նրա՝ որպես ժողովրդական տնտեսության կարեւոր բաղադրիչի մասին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Սինհուա» գործակալությանը, ասված Է Tencent Research Institute-ի զեկույցում:
2016 թվականին ՉԺՀ-ի թվային տնտեսության ծավալը կազմել Է 22,77 տրլն յուան (3,3 տրլն դոլար) կամ երկրի ՀՆԱ-ի 30,6 տոկոսը, ասված Է այն հետազոտության մեջ: Այն պատրաստվել Է թվային տնտեսության հարցերին նվիրված «Ինտերնետ պլյուս» գագաթնաժողովի կապակցությամբ, որը տեղի Է ունենալու Հանչժոու քաղաքում:
Էլեկտրոնային տնտեսության զարգացման առավել արագ տեմպերով քաղաքների վարկանիշում առաջատարը Պեկինն Է, երկրի մայրաքաղաքին հաջորդում են Շենչժենը, Շանհայը եւ Գուանչժոուն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



