Ասադը վստահ Է, որ ահաբեկիչները քիմիական զենք են ստանում Թուրքիայից
INTERNATIONAL NEWS Սիրիան հարյուր տոկոսով վստահ Է, որ ահաբեկիչները քիմիական զենք են ստանում Թուրքիայից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:
«Թուրքիայից: Ուղղակիորեն Թուրքիայից, եւ կան դրա ապացույցները, դրանցից մի քանիսը մի քանի տարի առջ ներկայացվել Էին Համացանցում»,-ասել Է Ասադը՝ պատասխանելով այն հարցին, թե ահաբեկիչները որտեղից կարող են քիմիական զենք ստանալ:
Նրա խոսքով՝ «ահաբեկիչների համար փող, զենք, ցանկացած նյութական ապահովություն, նորակոչիկներ եւ այդօրինակ նյութեր ստանալու միակ երթուղին անցնում Է Թուրքիայով, հյուսիսից նրանք այլ ճանապարհ չունեն»: «Ուստի հարյուր տոկոսով դա Թուրքիան Է»,-հավելել Է Ասադը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



