Ֆլոբերի, Պրուստի եւ Հյուգոյի նամակներն ու օրագրերը աճուրդի կհանվեն Փարիզում
SOCIETYՖրանսիացի հայտնի գրողների գրքերի, նամակների եւ աձնական օրագրերի հավաքածուն ապրիլի 26-ին աճուրդի կհանվի Փարիզում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես հայտնել Է բրիտանական The Guardian թերթը, 230 լոտերի թվում են Գյուստավ Ֆլոբերի, Վիկտոր Հյուգոյի եւ Մարսել Պրուստի նամակներն ու օրագրերը, որոնք վաճառվելու են գերմանացի բանաստեղծ եւ դրամատուրգ Բերտոլտ Բրեխտի «Գալիլեյի կյանքը» պիեսի հազվագյուտ առաջին հրատարակության հետ միասին: Այդ լոտը գնահատում Է 700 հազար եվրո:
Ավելի քան 3 մլն եվրո ընդհանուր արժողությամբ գրքերի եւ ձեռագրերի հավաքածուն վաճառքի Է դրել Ժնեւից հայտնի հավաքորդ Ժան Բոնան: Ստացվելիք փողերով նա մտադիր Է իր հավաքածուն համալրել այլ հազվագյուտ իրերով: Մասնավորապես, Բոնան երազում Է ֆրանսիացի բանաստեղծուհի Լուիզա Լաբայի բանաստեղծությունների հազվագյուտ հավաքածուն գնելու մասին, որը հրատարակվել Է 1555 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



