ՄԻԵԴ-ն անընդունելի և անհիմն է ճանաչել «Գրիգորյանը և Գալստյանն ընդդեմ Հայաստանի» գանգատը
SOCIETYՄարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է իր որոշումը «Գրիգորյանը և Գալստյանն ընդդեմ Հայաստանի» գանգատի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գանգատով դիմումատուները պնդել են, որ 2002թ. ՀՀ կառավարության թիվ 1151-Ն որոշմամբ հաստատված օտարման գոտիներում գտնվող իրենց գույքը հասարակության և պետության կարիքների համար վերցնելու գործընթացում խախտվել են Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով և թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով երաշխավորված իրենց իրավունքները:
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության դիրքորոշումը՝ Եվրոպական դատարանը նշված հոդվածների մասով գանգատը ճանաչել է անընդունելի, իսկ մնացած մասով՝ ակնհայտ անհիմն:
ՄԻԵԴ-ը «Գրիգորյանը և Գալստյանն ընդդեմ» գանգատի վերաբերյալ որոշումը հրապարակել է 2017թ. ապրիլի 20-ին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



