Կարմրել են Ձեր աչքերը և գիտեք դրա պատճառը, ուրեմն այս հոդվածը Ձեզ համար է
PHOTOԱչքերի կարմրությունը այսօր արդի խնդիրներից է և մտահոգում է հասարակության մեծ զանգվածին: Աչքերի կարմրություն առաջանում է համակարգչի առջև երկար աշխատելուց, արևի տակ երկար մնալուց, երբեմն էլ ծանրանում են կոպերը: Որպեսզի ամեն անգամ չգնաք դեղատուն կարող եք տնային պայմաններում թեթացնել կարմրությունը: Իսկ ինչպե՞ս: Ներկայացնենք երեք օգտակար տարբերակ:
Պարզվում է` կարմրած աչքերին շատ լավ օգնում է երիցուկի թուրմը: 1թ/գ երիցուկի վրա ավելացրեք 1 բաժակ տաք ջուր և եռացրեք 15-20 րոպե: Սառչելուց հետո թրջոցներ ենք տեղադրում աչքերին:
Աչքերի կարմրածությանը կօգնի նաև սամիթի և հազրեվարդի թրջոցները, որոնք պատրաստվում են նույն կերպ, ինչպես երիցուկի դեպքում:
Կարմրած աչքերը հանգստացնելու համար անհրաժեշտ է հետևյալ բաղադրատոմսը. վերցրեք երկու տեսակի ջուր. մեկը՝ տաք, մյուսը՝ սառը։ Մարլայի կտորը սկզբում դրեք տաք ջրի մեջ, դրեք աչքերի վրա, հետո սառը ջրի մեջ եւ նորից դրեք աչքերի վրա։ Պետք է` մի քանի անգամ կրկնեք այս գործընթացը եւ կտեսնեք, թե ինչպես է աչքերի ցավն արագ անհետանում։
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: