Արցախում վիրավորված զինծառայողը տեղափոխվել է Երևան. վիճակը ծայրահեղ ծանր է
SOCIETYԱրցախում հակառակորդի կողմից արձակված կրակոցից ապրիլի 17-ին հրազենային վիրավորում ստացած 19-ամյա Թաթուլ Հարությունյանը Ստեփանակերտի հոսպիտալից ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՀՀ պաշտպանության նախարարությունից փոխանցեցին, որ Թաթուլ Հարությունյանը ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել գլխի շրջանում վնասվածքով: Կատարվել են անհրաժեշտ վիրահատական միջամտություններ, բժիշկները նրա վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր:
Թաթուլ Հարությունյանը գտնվում է բժիշկների հսկողության ներքո:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



