Ճերմակ սպիտակեղենը այլևս անհնարին չէ
PHOTOՏնային տնտեսուհիները երբեմն մեծ ջանք են գործադրում, որպեսզի սպիտակեցնեն հագուստն ու սպիտակեղենը:
Ներկայացնում ենք մի քանի բնական միջոցներ, որոնք արագ և արդյունավետ սպիտակեցնում են իրերը:
Կիտրոնի հյութ. Պարզապես անհրաժեշտ է մեկ բաժակ կիտրոնի հյութը լցնել լվացքի մեքենայի մեջ, երբ այն պարզաջրվում է։ Կամ. կիտրոնի հյութը լցրեք տաք ջրի մեջ, սպիտակ շորերը թրջեք ու թողեք ամբողջ գիշեր, այնուհետև լվացեք ։
Ամենաարդյունավետ միջոցներից մյուսը կալիումի պերմանգանատն է. այն կարող եք գնել ցանկացած դեղատնից: Հագուստը սպիտակեցնելու համար 10լ ջրի մեջ լցրեք կալիումի պերմանգանատի մի քանի բյուրեղ: Թողեք այն մինչև ամբողջը լուծվի և վարդագույն դառնա:
Պետք չէ չափից շատ կալիումի պերմանգանատ լցնել ջրի մեջ, քանի որ ջուրը մուգ մանուշակագույն կդառնա և հակառակ ազդեցություն կունենա: Այնուհետև ջրի մեջ թրջեք ձեր հագուստը, խառնեք և լվացքի տարայի բերանը ծածկեք: Թողեք մնա 4-5 ժամ կամ նույնիսկ կարող է մնալ ամբողջ գիշեր: 4-5 ժամ անց կամ հաջորդ առավոտյան շորերը հանեքջրից, քամեք ջուրն ու սովորականի պես լվացեք հագուստը:
Ճերմակ սպիտակեղեն ունենալու համար անհրաժեշտ է պարզապես 4 լիտր ջրին մեկ բաժակ սոդա ավելացնել ու դրանում թրջեք սպիտակ հագուստը։ Մի քանի ժամ անց այն լվացեք և արդյունքն ակնհայտ կլինի:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: