Վթարի է ենթարկվել թիվ 34 երթուղայինը. կան տուժածներ
SOCIETYԱպրիլի 21-ին, ժամը 16:29-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում՝ «Ալմաստ» գործարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Ford Transit» մակնիշի 34 VO 380 (վարորդ՝ 1990 թ. ծնված Վ. Ս.) և թիվ 34 երթուղուն պատկանող «ԳԱԶել» մակնիշի 1355Տ (վարորդ՝ 1956 թ. ծնված Օ. Հ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «թիվ 34» երթուղուն պատկանող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր 1967 թ. ծնված Կ.Գ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ, բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



