Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


«X-Factor 4»-ն ամբողջովին փոխեց կյանքս. Էդգար Ղանդիլյան

PHOTO

Life.panorama.am-ը գրում է.

«X-Factor 4» նախագծի հաղթող Էդգար Ղանդիլյանը Life.panorama.am-ի զրուցակիցն է: Գյումրեցի 20-ամյա երիտասարդը ամիսներ առաջ որոշում կայացրեց՝ մասնակցել հայտնի նախագծին, որը 9 ամիս անց նրան տվեց ճանաչում ոչ միայն ողջ Հայաստանում, այլեւ սփյուռքում: Ինչպե՞ս ամեն ինչ սկսեց եւ ո՞ւր է ուզում հասնել՝ անկեղծանում է Էդգար Ղանդիլյանը:

Էդգար, ի՞նչ տվեց հաղթանակն ու առհասարակ  «X-Factor»-ը Ձեզ:

- «X-Factor 4»-ը ամբողջովին փոխեց կյանքս: Այսօր փողոցում ինձ ճանաչում են, հաճելի խոսքեր ասում, ինչը էլ ավելի է շոյում քեզ, նաեւ պարտավորությունն է մեծացնում, որ ամեն ինչ անես նրանց հույսերն արդարացնելու համար: Այս հաղթանակը ինձ տվեց սեր, ճանաչում ու լավ ընկերներ, որոնք շատ ավելի կարեւոր են:

Ամիսներ առաջ պատկերացնո՞ւմ էիք, որ նախագծի նախընտրական փուլում ուժերը փորձելով՝ քայլ առ քայլ հաղթանակի տիտղոսին էիք մոտենալու:

- Անկեղծ լինեմ՝ չէ, չէի պատկերացնում: Մտածում էի քառյակ կամ եռյակ կհասնեմ, բայց արի ու տես, որ ոչ միայն Գյումրիում ինձ սիրեցին: Ես թե Հայաստանում, թե սփյուռքում իմ օգտին քվեարկած բոլոր հայերին եմ պարտական իմ այս հաղթանակի համար: Իմ հաղթանակը միայն իմ ձայնի շնորհը չէր, ինձնից կախված ես ամեն ինչ արեցի, հեռուստադիտողն էլ իրենից կախված ամեն բան արեց:

Էդգար, եթե «X-Factor»-ը ունենար «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգը, այն հաստատ Ձերը կլիներ, հենց այդ հանգամանքն էլ Ձեզ հաղթանակ բերեց: Ի՞նչ եք կարծում՝ նրանց համակրանքը շահելու հարցում ի՞նչը Ձեզ օգնեց, ինչպե՞ս հաջողվեց:

- Չգիտեմ, երեւի ամեն մեկն իր պատճառներն ունի. մեկը ինձ սիրեց անկեղծության, մյուսը աչքերիս, դիմագծերիս, երրորդը աշխատանքիս համար:  Սրա համար ինչ-որ գաղտնիք չկա, ես իսկապես անկեղծ էի, ձեւական ոչինչ չէի անում: Կարծում եմ՝ երգիչը, եւ առհասարակ արտիստը, հենց առաջին քայլերից իրեն պետք է տեսախցիկների առջեւ պահի այնպես, ինչպես կա իրականում: Եթե նա իրեն աղջկա հետ խոսելիս մի ձեւ պահի, ընկերների շրջապատում՝ մեկ այլ ձեւ, տեսախցիկի առաջ բոլորովին այլ, ապա հաստատ նա սեր չի վայելի:  Հանդիսատեսը շատ զգայուն է, անմիջապես կզգա կեղծ դրսեւորումները:

Էդգար, կարծում եմ, այս 9 ամիսները որքան հաճելի ու հետաքրքիր էին, նույնքան էլ դժվարություններով լի: Ի՞նչ խոչընդոտների եք հանդիպել այս ընթացքում:

- Որպես այդպիսին՝ կստեմ, եթե ասեմ, որ շատ մեծ դժվարություններ եմ հաղթահարել: Ինչ էլ արել եմ, արել եմ մեծ սիրով ու հասկանալով, որ դա ինձ պետք է: Միշտ էլ ընկալել եմ, որ պրոդյուսերս՝ Անդրեն, հաստատ ինձնից շատ բան է հասկանում, մեծ փորձ ունի ու երբեք չի թողնի, որ սխալվեմ: Միակ դժվարությունը եղել է ամենավերջին երգի հետ կապված, երբ պետք է բեմադրություն լիներ՝ կապված ավտոմասերի հետ:

Անդրեի հետ աշխատանքը հա՞րթ էր ընթանում:

- Այո, ինչպես նշեցի, ես հետեւում էի նրա բոլոր խորհուրդներին՝ գիտակցմամբ, որ նա հաստատ իմ վատը չի կամենա: Նրան վստահում էի ամեն հարցում՝ սկսած բեմական տեսքից, մինչեւ երգերի ընտրություն: Օրինակ՝ «Мы вдвоем» երգի բեմականացումը ես գուցե այլ կերպ անեի, ասենք հագնեի ջինս ու վերնաշապիկ, կանգնեի բեմի վրա եւ պարզապես երգեի,  բայց Անդրեն արեց մի բեմականացում, որի շնորհիվ այս երգը նորովի սիրվեց:  Անդրեի հետ մենք ընկերներ ենք, գրեթե չկա մի օր, որ նրա հետ շփում չունենամ: Ասեմ նաեւ, որ անցած 9 ամիսների ընթացքում էլ մենք միայն բեմում ու փորձերի ժամանակ էինք պրոդյուսեր ու մասնակից, մնացած ամբողջ ժամանակ մենք ընկերներ ենք եղել: Նա իր բոլոր մասնակիցների հետ էլ լավ հարաբերություններ ունի: Հաճելի է, որ գիտես՝ կողքիդ լավ ընկեր ունես, ով նաեւ հրաշալի արտիստ է:

Ընկերներ հաստատ ձեռք եք բերել, հատկապես Աբրահամ Խուբլարյանի հետ կարծես թե շատ եք մտերմացել:

- Այո, բայց ոչ միայն Աբրահամի: Ես, Յուրի Ադամյանը, Աբրահամ Խուբլարյանն ու քառյակից դուրս մնացած Քերոբ Հովելյանը շարունակում ենք լավ ընկերություն անել. Անդրեի հետ միասին մի ընտանիք ենք դարձել: Նախագծի պրոդյուսեր ու ռեժիսոր Աննա Թադեւոսյանի հետ ամենօրյա շփում չունեմ, բայց նա իմ սրտում է ու գիտեմ՝ ամեն հարցում կողքիս է: Ինչ վերաբերվում է մյուս մասնակիցներին, նախագծի ավարտից հետո հասկանալի է դառնում, ովքեր էին իրական ընկերներդ, եւ ովքեր՝ տվյալ ժամանակից ելնելով էին ընկերություն անում:

Էդգար, ի՞նչ է սպասվում առջեւում, ի՞նչ ծրագրեր ունեք:

- Ամեն մարդ ունի իր անկյունը, որտեղ իրեն լավ է զգում. Իմ այդ հանգիստ անկյունը մեքենաներ նորոգելու կետն է, որտեղ պարբարեբար լինում եմ ու կլինեմ: Ինչ վերաբերվում է  իմ ապագա գործունեությանը, միայն կասեմ, որ ինձ ու հանդիսատեսին դեռ շատ բուռն ու գունեղ տարիներ են սպասվում: Ես շարունակելու եմ երգել ու արժանապատիվ ներկայանալ հանդիսատեսին: Ինձ սիրողները իմ անունը դեռ շատ կլսեն, իսկ չսիրողներին կփորձեմ այնպես անել, որպեսզի կարծիքները փոխեն, այնպես կանեմ, որ իրենց չսիրելը սիրելու վերածվի:

Պատրա՞ստ եք թողնել Գյումրիի Ձեր տունն ու գալ Երեւան ապրելու:

- Թողնել Գյումրին ու տեղափոխվել Երեւան, շատ հարաբերական է ասված: Ես կարող եմ գալ Երեւան, որովհետեւ այդտեղ գործունեությունս ավելի շատ ծավալվի, բայց դա երբեք չի նշանակի, որ թողել եմ Գյումրին: Ամեն ինչ կախված է մարդու ցանկությունից, կարելի է մեկ ժամում հասնել Գյումրի: Թեեւ չեմ կարող ասել՝ ապագա գործունեությունս կծավալվի Գյումրիում, թե Երեւանում:
 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan