Ամուսնությունն ավելի օգտակար է տղամարդկանց համար. գիտնականներ
SPORT
Գիտնականները վաղուց պարզել են, որ ընտանեկան հարաբերությունները դրականորեն են ազդում առողջության վրա. ամուսնացած մարդիկ ավելի շատ են ապրում և պակաս հուզական խնդիրներ են ունենում: Այս մասին գրում է American Journal of Public Health պարբերականը:
Սակայն նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ մենակությունը կանանց այնպես չի վնասում, ինչպես տղամարդկանց, ուստի ամուսնությունն ավելի օգտակար է տղամարդկանց համար: Այսպիսի եզրակացության են եկել Լոնդոնի համալսարանական քոլեջի, Լոնդոնի էկոնոմիկայի դպրոցի և Լոնդոնի հիգիենայի և արևադարձային բժշկության դպրոցի գիտնականները:
Հետազոտության ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են Անգլիայի, Շոտլանդիայի և Ուելսի 10 000 բնակչի մասին տվյալները:
Պարզվել է՝ միջին տարիքի կանայք, որոնք երբեք ամուսնացած չեն եղել, ենթակա են եղել այսպես կոչված՝ մետաբոլիկ համախտանիշի (դիաբետի, բարձր ճնշման և ճարպակալման համադրություն) նույն ռիսկին, ինչ և ամուսնացած կանայք:
Միաժամանակ, նրանց դեպքում քիչ բարձր է եղել շնչառական խնդիրների ռիսկը: Այնուամենայնիվ, չամուսնացած կանանց առողջության ընդհանուր մակարդակը բարձր է եղել ամուրի տղամարդկանց առողջության մակարդակից:
Աղբյուրը՝ Slaq.am