5 անսպասելի գործոն, որոնք կնպաստեն ձեր կյանքի երկարատեւությանը
LIFEԸնթերցանություն
Պարզվել է, որ գիրք ընթերցելը ոչ միայն բարձրացնում է ինտելեկտի մակարդակը, այլեւ մեծացնում է կյանքի տեւողությունը: Գիտնականներից ոմանց խոսքով՝ ընթերցանության սիրահարների շրջանում վաղաժամ մահվան հավանականությունը 20 տոկոսով ցածր է: Այլ գիտնականներ պնդում են, որ գրքամոլները կարող են միջինում 23 ամիս ավելի երկար ապրել, քան նրանք, ովքեր գիրք չեն ընթերցում:
Պղպեղ օգտագործել
Տարածված կարծիքի համաձայն՝ չիլի կարմիր պղպեղի մեծ քանակով օգտագործումը կյանքի տեւողությունը կարող է ավելացնել: Վերջերս կատարված հետազոտություններից մեկի համաձայն՝ կծու պղպեղի օգտագործումը իր երկրպագուների շրջանում մահացությունը նվազեցնում է ամբողջ 13 տոկոսով: Բնականաբար, պղպեղն իրենց սննդակարգում կարող են ներառել միայն նրանք, ովքեր դրա համար լուրջ հակացուցումներ չունեն:
Այլ մարդկանց օգնություն ցուցաբերել
Մարդիկ, ովքեր շատ ժամանակ եւ ուժեր են տրամադրում այլ մարդկանց օգնելու համար, ավելի երկար են ապրում, եթե հավատանք 2012 թվականին կատարված հետազոտության արդյունքներին: Հետազոտության հեղինակները պարզել են, որ կարիքավոր մարդկանց օգնելու համար կամավորական շատ աշխատանքներ կատարողները իրենց տարեկիցներից միջինում ավելի երկար են ապրում: Սակայն նույն հետազոտությամբ նաեւ պարզվել է, որ եթե կամավորական աշխատանքը կատարվում է շահադիտական պատճառներով, մահվան հավանականությունը չի նվազում: Իհարկե, դեռեւս հայտնի չէ, թե ինչու եւ ինչպես է կամավորական անշահախնդիր աշխատանքն ազդում կյանքի տեւողության վրա:
Ընկերներ
2010 թվականին Հարվարդի համալսարանի հետազոտողները պարզել են, որ ընկերները տառացիորեն փրկում են մեր կյանքը: Այլ մարդկանց հետ էմոցիոնալ կապը մարդու կյանքի տեւողությունը երկարացնում է՝ այն մարդկանց համեմատությամբ, ովքեր մենակության եւ մեկուսացման մեջ են ապրում:
Սոված մնալ
Հետազոտությունների համաձայն՝ մեր նախնիների սոված մնալու ռեժիմը կրկնող դիետան իմունային համակարգը երիտասարդացնում է, նվազեցնում քաղցկեղով հիվանդացածությունը, բարելավում մտավոր գործունեությունը եւ նվազեցնում տարիքային հիվանդությունների արտահայտվածությունը: Այդ պատճառով երբեմն սոված մնալը կամ օգտագործվող կալորիաների քանակի կտրուկ պակասեցումը վատ գաղափար չէ, եթե դա, իհարկե, ձեզ հակացուցված չէ: