Սերգեյ Սմբատյանը կղեկավարի Մյունխենի սիմֆոնիկ նվագախումբը
SOCIETYՀայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ապրիլի 23-ին Գերմանիայում կղեկավարի Մյունխենի սիմֆոնիկ նվագախումբը։ Սա դիրիժորի և նվագախմբի առաջին համագործակցությունն է։ Համերգային ծրագիրը կրում է «Բարեկամության» խորագիրը։
«Արմենպրես»-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ նվագախումբը մաեստրո Սմբատյանի ղեկավարությամբ կկատարի Յոհաննես Բրամսի և Ռոբերտ Շումանի ստեղծագործություններից։ Որպես մենակատարներ հանդես կգան ջութակահար Մարի Սամուելսենը և թավջուհակահար Հակոն Սամուելսենը։
Սերգեյ Սմբատյանը Մյունխենի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորական վահանակի մոտ կկանգնի նաև ապրիլի 28-ին։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



