Կրեմլը ուսումնասիրում է Թուրքիայի սահմանը խախտած ռուսական ինքնաթիռի դեպքը
INTERNATIONAL NEWSՊաշտոնական Կրեմլն արձագանքել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը՝ կապված ռուսական ռազմական ինքնաթիռի կողմից թուրքական օդային սահմանը խախտելու հետ:
Վկայակոչելով ռուսական ՌԻԱ գործակալությունը, Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ Անկարայում ՌԴ դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ:
«Նրան նոտա է հանձնվել, որտեղ հիշատակվում են հստակ փաստեր, որոնք մենք կուսումնասիրենք»,- ասել է Պեսկովը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հոկտեմբերի 5-ին Ռուսաստանինուղղված կոշտ հայտարարություն է տարածել՝ կապված հոկտեմբերի 3-ին Սիրիայումռազմական գործողություններ իրականացնող ռուսական ինքնաթիռի՝ թուրքականօդային տարածքը խախտելու հետ: Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է,որ ռուսական ինքնաթիռը խախտել է սահմանը Հաթայի շրջանում և միայնթուրքական F-16 ռազմական ինքնաթիռների միջամտությամբ անցել է Սիրիա: «Այսկապակցությամբ Անկարայում Ռուսաստանի դեսպանը կանչվել է նախարարություն,որտեղ նրան հայտնել ենք մեր կտրուկ բողոքը և պահանջել այսուհետև նման դեպքթույլ չտալ, հակառակ դեպքում հնարավոր ոչ ցանկալի հետևանքներիպատասխանատվությունը կկրի Ռուսաստանի Դաշնությունը»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:



