Ֆրանսիայում ահաբեկչություններ նախապատրաստելու մեջ կասկածյալներին թողել են կալանքի տակ ևս 24 ժամ. ԶԼՄ-ներ
INTERNATIONAL NEWSՖրանսիայում ահաբեկչություններ նախապատրաստելու մեջ կասկածյալներին, որոնք կալանավորվել են Մարսելում ապրիլի 18-ին, կալանքի տակ պահելու ժամկետը ավելացվել է ևս 24 ժամով, հայտնում է BFM TV-ն:
Ֆրանսիայի երկու քաղաքացի` 23 և 29 տարեկան, կալանավորվել են Մարսելում ոստիկանության հատուկ ստորաբաժանման և Ներքին անվտանգության գլխավոր վարչության կողմից: Ինչպես հայտնել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Մատիաս Ֆեկլը, հայտնի է, որ կալանվածները մտադիր են եղել ահաբեկչություններ իրականացնել երկրում նախընտրական քարոզարշավի ժամանակ:
Ահաբեկչության գործերով Փարիզի դատախազությունը հետաքննութուն է սկսել ահաբեկչական նպատակներ հետապնդող հանցավոր կազմակերպություն ստեղծելու կասկածով, ինչպես նաև զենքի անօրինական պահպանման հոդվածով:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



