Որո՞նք են աշխարհի ամենաթանկ և էլիտար խմիչքները (լուսանկարներ)
LIFEԱյսօր Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում աշխարհի լավագույն խմիչքները:
Մինչ այս ցուցակին անդրադառնալը, հարկ է նշել, որ որոշ շշեր ավելի թանկ են, քան դրանց բաղադրությունը:
The Highland Park 50-ամյա վիսկի: Այս խմիչքի շիշը պատրաստվում է մաքուր արծաթից: Այն արժե 16500 դոլար

Hennessy “Paradis Horus”
Այս էլիտար կոնյակի շշերի պատրաստման համար անհրաժեշտ է 18 կարատ ոսկի: Միայն կոնյակը, որը լցվում է այս շշերի մեջ 25-130 տարվա հնության կուպաժ է ներկայացնում իրենից և արժե 1400 եվրո։

Dom Perignon Vintage 1995 White Gold Jeroboam
Dom Pérignon Vintage 1995 White Gold Jeroboam-ը սկսել է թողարկվել 2008 թվականից և աշխարհի ամենաթանկարժեք շամպայնն է՝ մեկ շիշն արժե 17000 դոլար։


57-ամյա Macallan Lalique՝ Decanter (Lalique III)-ում
Ֆրանսիական Lalique ընկերությունը հատուկ The Macallan-ի 57-ամյա վիսկիի համար շշեր է պատրաստել՝ 400 հատ, որոնցից յուրաքանչյուրի գինը կազմում է 15000 դոլար։


Bollinger 007: James Bond edition
Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմերի 4-րդ ցիկլի կապակցությամբ Bollinger շամպայնների ընկերությունը թողարկեց էլիտար շամպայնների սահմանափակ քանակ։ Այն արժե 6000 դոլար։


Henri IV Dudognon Heritage Cognac Grande Champagne
Henry IV-ը վաճառվում է 24 կարատ ոսկուց և պլատինից շշերով, որոնց վրա հղկված և տաշված 6500 ադամանդներ են։ 100-ամյա կոնյակն ունի 41 աստիճան թնդություն, իսկ այս խմիչքի մեկ շիշը կշռում է 8 կիլոգրամ։ Այս խմիչքի մեկ շշի գինը սկսվում է 1 միլիոն ֆունտ ստեռլինգից:




