Քարագլուխում քամին վնասել է տան տանիքը
SOCIETYՀայաստանի ԱԻՆճում, այսօր՝ ապրիլի 22-ին, ժամը 16:13-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Քարագլուխ գյուղի տներից մեկի ծածկը քամուց ամբողջությամբ վնասվել է:
Դեպքի վայր է մեկնել Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածի 20-րդ կմ-ի մոտակայքում գտնվող բնակելի տան տանիքի թիթեղյա ծածկը (50 քմ) քամուց ամբողջությամբ վնասվել է:
Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետին, ով տեղեկացրեց, որ մարզպետարանում կստեղծվի հանձնաժողով վնասի չափերը որոշելու համար, ոստիկանության մարզային վարչության օպերատիվ հերթապահին, գյուղապետին եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցչին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



