Դիմակներ, որոնք կօգնեն կատարյալ տեսք ունենալ
PHOTOԿանանց համար դեմքի մաշկի մաշկի խնամքն առաջնային է: Past.am-ի առաջարկած դիմակները ձեզ կօգնեն լավացնել դեմքի գույնը եւ մաշկը դարձնել մետաքսյա:
1. 2 թեյի գդալ սպիտակ կավը, 2 թեյի գդալ կակաոն, 2 թեյի գդալ վարսակի փաթիլները խառնում ենք, քսում դեմքին եւ 10-15 րոպե անց գոլ ջրով լվանում:
2. 1 ճաշի գդալ կակաոն խառնում ենք 1 ճաշի գդալ վարսակի ալյուրին: Ավելացնում ենք 1 թեյի գդալ մեղր: Ստացվածին ավելացնում ենք կաթ եւ քսում դեմքին: 10-15 րոպե անց գոլ ջրով լվանում ենք:
3. 2 ճաշի գդալ սպիտակ, հալեցված շոկոլադին խառնում ենք 1 ճաշի գդալ յոգուրտ (բարձր յուղայնությամբ): Քսում ենք դեմքին, 10-15 րոպե անց գոլ ջրով լվանում:
4. Քիչ քանակությամբ գոլ ջրին ավելացնում ենք կակաո, խառնում այնքան, մինչեւ դառնա շիլա: Զանգվածը քսում ենք դեմքի մաշկին: 10 րոպե անց դեմքը լվանում ենք գոլ ջրով կամ կաթով:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: