Գիտնականները Մեծ Բրիտանիայում հայտնաբերել են ԱՄՆ Անկախության հռչակագրի մագաղաթյա կրկնօրինակը
INTERNATIONAL NEWSՀարվարդի համալսարանի գիտնականները հայտարարել են, որ Մեծ Բրիտանիայում հայտնաբերել են ԱՄՆ Անկախության հռչակագրի երկրորդ օրինակը, որը գրված է մագաղաթի վրա:
Lenta.ru-ի փոխանցմամբ` այս մասին հրապարակվել է համալսարանի կայքում: Հաղորդվում է, որ փաստաթուղթը հայտնաբերվել է անգլիական Չիչեստեր քաղաքի պետական արխիվում:
Գիտնականները կարծում են, որ մագաղաթը սկզբնապես պատկանել է ԱՄՆ Անկախության հռչակագիրը ստորագրած անձանցից մեկին` շոտլանդացի փաստաբան Ջեյմաս Ուիլսոնին (1742-1798): Նա ԱՄՆ Գերագույն դատարանի առաջին վեց դատավորներից մեկն է, որոնց նշանակել է ԱՄՆ նախագահ Ջորջ Վաշինգտոնը:
Բրիտանական գահից ԱՄՆ Անկախության մասին հռչակագիրն ընդունվել է 1776 թվականի հուլիսի 4-ին:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



